Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

ՑԱՀԱԼ-ի հետախուզությունը Նեթանյահուին նախազգուշացրել է Իրանի դեմ հարձակման դեպքում մի քանի ճակատով պատերազմի վտանգի մասին

ՑԱՀԱԼ-ի հետախուզությունը Նեթանյահուին նախազգուշացրել է Իրանի դեմ հարձակման դեպքում մի քանի ճակատով պատերազմի վտանգի մասին
98
Այսօր, 00:19

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) ռազմական հետախուզությունը նախազգուշացրել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ Իրանի դեմ Իսրայելի միակողմանի հարձակումը կարող է հանգեցնել մի քանի ճակատով պատերազմի։ Այս մասին հայտնում է N12 հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ռազմական հետախուզության ներկայացուցիչները վարչապետին զեկուցել են, որ Իրանի դեմ Իսրայելի հարձակումը կարող է հանգեցնել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության՝ ներգրավելով Լիբանանը, Սիրիան և Գազան։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նախազգուշացումը հնչել է վերջին շաբաթներին Իրանի դեմ Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունների շուրջ ակտիվ քննարկումների ֆոնին։ Խոսքը գործողությունների մասին է, որոնք Իսրայելը կարող է իրականացնել առանց ԱՄՆ-ի մասնակցության կամ հավանության։

Ռազմական հետախուզությունը կարծում է, որ Իսրայելի հարվածի դեպքում ռազմական գործողությունը չի սահմանափակվի երեքից հինգ օրով, ինչպես ենթադրում են Նեթանյահուն և «Մոսադի» ղեկավար Ռոման Գոֆմանը։