Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Կորոնավիրուսով վարակման 1184 և մահվան 23 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 1184 և մահվան 23 նոր դեպք
413
Ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ., 11:05

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Դեկտեմբերի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 139692 դեպք, որոնցից 114990-ը՝ առողջացած, 2277-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21842 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 522843 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Ունենք 1762 առողջացած և 23 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 583 է»: