260 զոհված զինծառայողի մարմին նույնականացվել է. Հայաստանը ևս մեկ սարք է փորձում ձեռք բերել

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննության է ենթարկվել 1613 կենսաբանական նմուշ, որի արդյունքում կատարվել է 260 զոհված զինծառայողի մարմնի նույնականացում:
«Այս պահին առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում արտադրողների հետ՝ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ ձեռք բերելու և տեղադրելու շուրջ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին պարբերաբար հարցեր են հնչում ԴՆԹ նույնականացման հետազոտությունների հետ կապված, մասնավորապես, թե ինչ է այն, և ինչպիսի կարողություններ ունի Հայաստանն այս ոլորտում:
Հայտնում են, որ գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2018-ի դեկտեմբերին՝ առողջապահության նախարարության և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով և ֆինանսավորմամբ: Այն փոխանցվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին», որն էլ իրականացնում է նշված հետազոտությունները:
Սարքը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ:
Սարքավորումը միակն է, և հաշվի առնելով սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմական իրավիճակը՝ այն աշխատում է 24/7 ռեժիմով:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
50317.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
72314.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
75413.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
83912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
93910.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
113007.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
112407.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
107907.09.2026, 09:24