Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Կորոնավիրուսով վարակման 584 և մահվան 28 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 584 և մահվան 28 նոր դեպք
328
Երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ., 11:10

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Դեկտեմբերի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 142928 դեպք, որոնցից 119147-ը՝ առողջացած, 2372-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20812 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 532527 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 2302 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 584 նոր դեպք: Ունենք 1498 առողջացած և 28 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 597 է»: