Անհետ կորած անձանց ընտանիքի անդամների բժշկական օգնությունը կկազմակերպվի պետպատվերի շրջանակում

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում գրված է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում. ծախսերը կհոգա ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքը և դիմումը ուղարկեն [email protected] հասցեին: Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
. Անձնագրի պատճեն
. Անհետ կորածի տվյալներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ)
. Բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք
. Հասցե
. Հեռախոսահամար
Այլ մանրամասներ ճշտելու համար կարող եք զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 80-03 հեռախոսահամարով»:

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
10514:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
237Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
30320.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
39420.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
106419.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
46818.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
43418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
89115.08.2026, 11:24