Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Կորոնավիրուսով վարակման 1174 և մահվան 25 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 1174 և մահվան 25 նոր դեպք
365
Հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2020 թ., 11:10

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Դեկտեմբերի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 151392 դեպք, որոնցից 129990-ը՝ առողջացած, 2581-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18179 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 558446 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3537 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Ունենք 1296 առողջացած և 25 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 642 է»: