Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Կորոնավիրուսով վարակման 621 և մահվան 19 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 621 և մահվան 19 նոր դեպք
315
Ուրբաթ, 25 դեկտեմբերի, 2020 թ., 11:05

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Դեկտեմբերի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 156763 դեպք, որոնցից 137815-ը՝ առողջացած, 2733-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15544 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 578776 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 2866 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք: Ունենք 1049 առողջացած և 19 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 671 է»: