Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Կորոնավիրուսով վարակման 485 և մահվան 16 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 485 և մահվան 16 նոր դեպք
326
Կիրակի, 27 դեկտեմբերի, 2020 թ., 11:05

Դեկտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157834 դեպք, որոնցից 139113-ն՝ առողջացած, 2768-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15280 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 583644 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 2258 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Ունենք 444 առողջացած և 16 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 673 է: