«Հունվարի երկրորդ կեսին կունենանք կորոնավիրուսի երրորդ ալիք»․ Արսեն Թորոսյան

Սուր շնչառական վարակների համար ամենածանր շրջանը ձմեռն է, բայց ի տարբերություն որոշ երկրների, որտեղ կորոնավիրուսի մեծ բռնկումներ կան, Հայաստանում բավակին մեղմ ընթացք է, մեր մահճակալային ֆոնդն արդեն թերծանրաբեռնված է, բայց պատրաստվում ենք համավարակի երրորդ ալիքին: Հնարավոր է կորոնավիրուսի վարակակիրների թվի աճ գրանցվի հունվարի երկրորդ կեսին՝ կապված նաև ամանորյա տոներին մարդկանց շատ շփումների հետ, սակայն վարակակիրների թիվը ավելին չի լինի, քան վարակի երկրորդ ալիքի ժամանակ գրանցվեց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ համավարակի երկրորդ ալիքի ժամանակ, որի մի շրջանը համընկավ պատերազմական օրերի հետ, հակահամաճարակային կանոններին հնարավոր չէր խստորեն հետևել, և դա բերեց հիվանդացության մեծ թվերի, և բազմաթիվ մարդիկ արդեն հիվանադացել և լավացել են: Նախարարի հավաստմամբ՝ ըստ վերջին օրերի տվյալների՝ կովիդը Հայաստանում նահանջում է:
Անդրադառնալով կորոնավիրուսի նոր տեսակի տարածման հետ կապված՝ աշխարհի տարբեր երկրներում առաջացած խուճապին, նախարարը նշել է, որ այդ մուտացիան ի հայտ է եկել սեպտեմբերին, դա ավելի արագ է տարածվում, բայց չկան տվյալներ, թե այն արդյոք ավելի ծանր է ընթանում, թե ոչ. «Մենք որոշել ենք սպասել այս հարցի հստակեցմանը»:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ պատվաստումները և կոլեկտիվ իմունիտետի առաջացումը կբերեն նրան, որ կորոնավիրուսը կդառնա սեզոնային վարակ, ամառային պիկեր չեն լինի, կլինեն միայն ձմեռային պիկեր, և դրան կսկսենք վերաբերվել որպես հերթական սեզոնային հիվանդության: Նախարարը հույս է հայտնել, որ պատվաստանյութը կնպաստի դրան, և հավելել է, որ ինքն արդեն պատվաստվել է:
«Պատվաստանյութերի առումով մրցակցություն է. մենք միշտ հակված ենք եղել համագործակցային մոտեցման, անդամագրվել ենք մի հարթակի և նախնական գնում ենք կատարել, որը Հայաստան կհասնի ապրիլ-մայիսին, միևնույն ժամանակ բանակցություններ են ընթանում, վերջին լուրն այն է, որ արագության առումով մեզ համար ամենահասանելի պատվաստանյութը ռուսական Sputnik V պատվաստանյութն է: Մենք պատվաստանյութի 1000 գնում կկատարենք, սկզբում կպատվաստվեն բուժաշխատողները»:
Նախարարը խորհուրդ է տվել ամանորյա տոներին սննդի և ալկոհոլի օգտագործման առումով զգույշ լինել, որպեսզի հիվանդանոցներն ավելորդ չծանրաբեռնվեն, և համաճարակային իրավիճակը հաշվի առնելով՝ հնարավորինս նվազեցնել շփումները:

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
10214:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
235Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
30120.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
39220.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
105719.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
46718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
43318.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
89015.08.2026, 11:24