Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Կորոնավիրուսով վարակման 582 և մահվան 10 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 582 և մահվան 10 նոր դեպք
307
Չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2020 թ., 11:05

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Դեկտեմբերի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158878 դեպք, որոնցից 141844-ը՝ առողջացած, 2807-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13548 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 591048 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3508 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք: Ունենք 902 առողջացած և 10 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 679 է»: