«Կորոնավիրուսային հիվանդությունը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ»․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս տարվա ամանորյա ուղերձը էապես կտարբերվի նախորդներից: Տարին ծանր էր բոլորիս համար ամեն տեսանկյունից: Տեսանք թե՛ արտակարգ և թե՛ ռազմական դրություն:
Տարին հատկապես ծանր էր առողջապահական համակարգի և բուժաշխատողների համար: «Անակնկալներից» մեկը, ինչպես ամբողջ աշխարհի, այդպես էլ Հայաստանի համար, կորոնավիրուսային հիվանդությունն էր, որը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ:
Հաջորդիվ պատերազմն էր, որը ցնցեց բոլորիս, և բուժաշխատողները սկսեցին պայքարել երկու ճակատով՝ կյանքեր փրկելու և մեր հայրենակիցների առողջությունը պահպանելու համար: Երրորդ ուղղությունն էլ շարունակում էր մնալ անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերը, որոնք անկախ ամեն ինչից սպասարկման կարիք ունեին:
365 օր արվել է հնարավոր ամենը, որ բուժօգնության կարիք ունեցող բոլոր պացիենտները կարողանան ստանալ իրենց հասանելի բուժումը:
Վերազինվել, վերապրոֆիլավորվել են բժշկական կենտրոններ: Ֆորս մաժորային իրավիճակներում արագ գնահատվել են կարիքները, որոնց տրվել են հրատապ լուծումներ: Բայց այս ամենը հնարավոր չէր լինի իրագործել և արժեք չէր ունենա, եթե բժշկական համայնքը մեկ բռունցք չդառնար:
Շնորհակալ եմ բոլոր-բոլորից: Հետհայացք նետելով 2020-ին՝ կրկին գիտակցում եմ, որ դուք՝ բժիշկնե՛ր, համաճարակաբաննե՛ր, բուժքույրե՛ր, մայրապետնե՛ր, վարորդնե՛ր, կամավորնե՛ր, արել եք անհնարինը՝ հնարավոր դարձնելու ճանապարհին:
Շնորհակալ եմ նաև առողջապահության նախարարության ենթակա մարմինների աշխատակազմին՝ այդ ծանր օրերին անխոնջ աշխատելու և անձնական նվիրումի համար:
Մաղթում եմ, որ գալիք տարին խաղաղության տարի լինի, մեր կյանք մտնի հանգստությունը և ներդաշնակությունը: Իսկ բուժաշխատողներին մաղթում եմ ուժ ու եռանդ՝ մասնագիտական առաքելությունը շարունակաբար պատվով կատարելու համար»։

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
9814:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
230Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
29720.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
38820.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
104819.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
46518.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
43118.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
88815.08.2026, 11:24