«Եթե բրիտանական շտամն էլ չգա Հայաստան, կարող է ունենանք երրորդ ալիք». Նունե Բակունց

«Եթե բրիտանական շտամն էլ չգա Հայաստան, միևնույն է, կարող է ունենանք երրորդ ալիք»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը՝ նշելով, որ բրիտանական շտամն ավելի հեշտ է վարակում մարդկանց:
«Պետք է նշել, որ թեպետ հիմա ամբողջ աշխարհը խոսում է բրիտանական շտամի մասին, բայց վիրուսն ունի մի շարք այլ շտամներ, որովհետև արագ փոփոխվելը բնորոշ է վիրուսներին: Հատկապես կորոնավիրուսը, լինելով նոր վիրուս, դեռևս արտաքին միջավայրում տեղավորվում է և անընդհատ փոփոխվում է, որ իր համար նպաստավոր տարբերակ գտնի»,- նկատեց Բակունցը:
Հարցին, թե երրորդ ալիքի հավանականության դեպքում արդյոք ռիսկային չէ հավաքույթների սահմանափակումը հանելը, Նունե Բակունցը պատասխանեց. «Հանվել է միայն անձանց քանակի սահմանափակումը, սակայն չեն հանվել դրանց կազմակերպման պահանջները»:

ՀՎԿԱԿ-ը հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
163Երեկ, 16:54
«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
76817.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
89314.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
92313.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
101012.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
110610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
130107.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
129607.09.2026, 14:12