Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Կորոնավիրուսով վարակման՝ 351, մահվան՝ 5 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման՝ 351, մահվան՝ 5 նոր դեպք
422
Կիրակի, 17 հունվարի, 2021 թ., 11:05

Հունվարի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164586 դեպք, որոնցից 152772-ն՝ առողջացած, 2992-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 623311 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 2607 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք: Ունենք 157 առողջացած և 5 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 729 է: