Ո՞վ է Առողջապահության նորանշանակ նախարարը

Ինչպես հայտնել էինք, Առողջապահության նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը։ Ասում են՝ վերջինը ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր, դեղագործ Մարգուշ Վարդանյանի դուստրն է։
Մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը Առողջապահության փոխնախարար էր նշանակվել 2018-ի մայիսին։ Այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը Արսեն Թորոսյանի ընկերն է:
Անահիտ Ավանեսյանի անվան շուրջ քննարկում էր սկսվել դեռ մեկ տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ նրան կապակցված «Արֆարմացիա» ընկերությունը 210 մլն դրամի դեղամիջոց է վաճառել պետությանը: ««Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին (2017-2020թթ փետրվար) կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ «Արմֆարմացիա»-ն տարիներ շարունակ մենաշնորհային դիրք է ունեցել և մատակարարել է «Մեթադոն» հոգեմետ դեղը: Տիկինն այստեղ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում», գրել էր «Հետք»-ը:

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
9114:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
226Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
29320.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
38420.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
103719.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
46318.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
42918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
88515.08.2026, 11:24