Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Կորոնավիրուսով վարակման 138 և մահվան 5 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 138 և մահվան 5 նոր դեպք
316
Երեքշաբթի, 26 հունվարի, 2021 թ., 11:05

Հունվարի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166232 դեպք, որոնցից 155404-ն՝ առողջացած, 3052-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7018 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 639482 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 1938 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք: Ունենք 472 առողջացած և մահվան 5 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 758 է: