Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա

Շուրջ մեկ տարի առաջ հանրապետությունում մեկնարկել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, ծրագրի շահառու էին՝ 2 և ավելի տարի անպտղություն ունեցող անզավակ զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, սահմանամերձ համայնքների բնակիչները, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, հաշմանդամություն ունեցողները, զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո ծառայության պայմաններում զոհված որդու ծնողները:
Նշենք, որ նախորդ տարի շահառուների ցանկն ընդլայնվել է՝ սահմանամերձ համայնքների քանակը 38-ից դառնալով 186:
Չնայած տարին ծանր էր՝ կորոնավիրուսային հիվանդության համավարակով և պատերազմական դրությամբ պայմանավորված, այնուամենայնիվ արդեն կարող ենք խոսել անպտղության բուժման ծրագրի որոշակի արդյունքների մասին:
Այսպիսով՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ միջոցների կիրառմամբ անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա: Ծրագիրը շարունակական է, և շատ ու շատ ընտանիքներում կրկին նոր կյանք սկիզբ կառնի:
Միաժամանակ, հավաքագրված տվյալների համաձայն (վիճակագրության մեջ ներառված չեն Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց ծննդաբերությունների թիվը)՝ նախորդ տարի հանրապետությունում գրանցվել է 36289 ծնունդ, ինչը 211-ով ավելի է 2019 թվականին արձանագրված ծնունդների համեմատ:
Հարկ է նշել, որ 2014 թվականից ի վեր առաջին անգամ է գրանցվել ծնունդների թվի աճ՝ նախորդ տարվա համեմատությամբ:

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
8714:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
222Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
29020.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
38120.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
102919.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
46318.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
42918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
88515.08.2026, 11:24