Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
283
Հինգշաբթի, 28 հունվարի, 2021 թ., 11:25

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունվարի 27-ին կատարվել է 54 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2318 դեպք, որոնցից 31-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 157 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»: