Թուրքական որևէ լրատվականից որևէ հայտ չի ստացվել. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Թուրքական որևէ լրատվամիջոց մարտի 1-ի միջոցառումը լուսաբանելու հավատարմագրման հայտ առայսօր չի ներկայացրել: Այդ մասին հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»:
Թելեգրամյան ալիքներից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե թուրքական TRT հեռուստատեսությունը հայտ է ներկայացրել մարտի 1֊ին Երևանում տեղի ունենալիք միջոցառումները լուսաբանելու համար ու առանձին կառավարական կառույցներ կողմից ստացել է համաձայնություն։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ մարտի 1֊ին Երևանում տեղի ունենալիք հանրահավաքը լուսաբանելու համար տվյալ լրատվականից հավատարմագրման հայտ առայսօր չի ստացվել։
Թուրքական որևէ այլ լրատվականից ևս նմանօրինակ որևէ հայտ չի ստացվել։
Հիշեցնենք, որ wargonzo նախագծի ստամբուլյան աղբյուրները հայտնել էին, որ թուրքական լրատվամիջոցները հայտ են ներկայացրել մարտի 1֊ին Երևանում տեղի ունենալիք միջոցառումները լուսաբանելու համար և պատրաստվում են ներկա գտնվել Փաշինյանի հանրահավաքին: Խոսքը վերաբերում է թուրքական TRT ռեսուրսին, որն աշխատում է նաև հարևան Վրաստանի տարածքում։

«Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման»․ Վիկտոր Վասիլև
514:12
«Բրյուսե՛լ, ապացուցիր, որ սիրում ես»․ Արմեն Աշոտյան
1614:06
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը
3013:54
«Ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման հարցն Ադրբեջանի պետական ծրագիրն է». Վարդան Օսկանյան (տեսանյութ)
2313:48
«Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում»․ Պեսկով
3713:41
«Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան
4413:06
«Հայաստանյան քաղաքական վակխանալիան գնալով մեծ թափ է հավաքում»․ Արմեն Հովասափյան
4113:00
«Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան
4912:42