«Ես Քոնգրեսի այն քիչ անդամներից էի, ով այցելեց Արցախ՝ նախքան ժողովրդի բռնի տեղահանումը»․ Ջուդի Չու

Մենք չենք դադարի բարձրաձայնել, քանի դեռ հայ գերիներն ազատ չեն արձակվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված էր Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ապօրինի պահման հազարերորդ օրվան, հայտարարել է ԱՄՆ քոնգրեսական Ջուդի Չուն։
«Իրականում, ես Քոնգրեսի այն քիչ անդամներից էի, ով հնարավորություն ունեցավ այցելել Արցախ, նախքան նրա ժողովրդի բռնի տեղահանումը: Իմ ուղևորությունից առաջ ադրբեջանցի ներկայացուցիչները հորդորեցին ինձ չգնալ և զգուշացրին, որ հետևանքներ կլինեն: Բայց ես այնուամենայնիվ գնացի, քանի որ կարծում եմ՝ աշխարհը պետք է տեսներ հայ ժողովրդին, նրա համայնքները, նրանց եկեղեցիները, և նրանց խորը կապը իրենց հայրենիքի հետ: Իրականում սիրտս ցավում է այն մտքից, որ Արցախն ավերվում է և նրա բնակչությունը հիմա Հայաստանում և այլ վայրերում փախստականի կարգավիճակում է։ Գիտե՞ք՝ ինչ. ես շատ ուրախ եմ, որ տեսա, թե որքան գեղեցիկ էր Արցախը։ Որովհետև երբ վերադարձա, պարզեցի, որ ինձ արգելել են մուտք գործել Ադրբեջան... Մենք պետք է ապահովենք, որ Արցախի ժողովուրդը կարողանա վերադառնալ։ Մենք պետք է ապահովենք, որ մշակութային և կրոնական արժեքները պահպանվեն։ Եվ մենք պետք է ապահովենք քաղբանտարկյալների վերադարձը»,- նշել է նա։

«ՀՀ անձնագրով ընդամենը 64 երկիր կարող ենք այցելել առանց վիզայի»․ Արտակ Զաքարյան
4023:00
«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
5222:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6321:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
7820:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
8820:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
8619:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
8219:30
«Սուքիասյաններին պատկանող «Flyone»-ը խաբել է ուղևորներին»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
11219:18