Չորեքշաբթի, 24 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Սկզբում մեր բնակարանը խուզարկեցին, հետո Ավետիքին ձերբակալեցին»․ Անահիտ Ադամյան

«Սկզբում մեր բնակարանը խուզարկեցին, հետո Ավետիքին ձերբակալեցին»․ Անահիտ Ադամյան
53
Այսօր, 10:48

«ՀայաՔվե»-ի անդամ Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունից։ «Առավոտյան 7-ն անց ոստիկանությունից և քննչականից մեզ մոտ էին եկել 7-8 հոգի մարդ։ Մենք էլ, երեխաներն էլ քնած էինք։ Սկզբից մեր բնակարանը խուզարկել են, արդյունքում ոչինչ չեն գտել, Ավետիքի հեռախոսն են առգրավել, հետո նրան ձերբակալել: Եկել էին փաստաթղթերով, նախօրոք պատրաստված, որպեսզի ձերբակալեն։ Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է, բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում ընդդիմադիր դաշտում։ Կարծում եմ՝ սա տեղի է ունենում, որպեսզի մոտական ժամանակում, երբ ՍԴ-ն քննի ընդդիադիր ուժերի դիմումները, Ավետիքին այդ ընթացքում իզոլացնեն»,- ասվում է տեսանյութում։

Աղբյուրը`   ՀայաՔվե