ՔՊ-ականները կհավաքվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ՔՊ խմբակցության ներկայացուցիչները պատրաստվում են այսօր և վաղը ակտիվ հանդիպումներ ունենալ միմյանց հետ և ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստից առաջ քննարկել անելիքները:
«Ըստ մեր տեղեկությունների՝ գլխավոր հարցը լինելու է հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը, որի հետ կապված՝ օրերս թեժ քննարկում էր ունեցել իշխող թիմը, և կարողացել էին միայն ընտրել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի և Պաշտպանության ու անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահներ՝ Վլադիմիր Վարդանյանին և Անդրանիկ Քոչարյանին:
Հիմա պետք է ընտրվեն մյուս հանձնաժողովների նախագահները, և քննարկեն նաև օրակարգային այլ հարցերը, թե ինչպես պետք է իրենց պահեն ԱԺ առաջին նիստի ընթացքում։ Բացի այդ, այս օրերին պետք է մշակվի նաև ռազմավարություն, թե ինչ են անելու, ինչպես են դիմակայելու ընդդիմությանը»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Անդրանիկ Թևանյանի նամակը՝ ՔԿՀ-ից
2715:24
«ՀՀ իշխանություններից մի տվող ղեկավար է եղել, դո՛ւ ես»․ Էդուարդ Շարմազանով
3715:18
«Իշխանությունը մտածում է առանցքային ուժերից մեկին ընտրական կամպանիայից դուրս թողնելու սցենարի մասին»․ Սուրեն Սուրենյանց
3715:00
«Հիմա որ քեզ օգնեմ, համ քեզ կբռնեն, համ ինձ». Գագիկ Ծառուկյան
4914:48
«Բոլորին դեմ եմ»-ը «Ժողովրդի զահլեն տանելու» քաղաքական ակցիա է իրականացրել (տեսանյութ)
5614:30
«Չի կարելի ասել, որ ԵԱՏՄ գագաթնաժողովում կորոշվի Հայաստանի ճակատագիրը»․ Պեսկով
7914:27
«Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում». Պեսկով
7914:15
«Փաշինյանը հող հանձնելու «էստի համեցեք» է»․ Ռոբերտ Քոչարյան
6113:36