Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին»․ Թրամփ

«Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին»․ Թրամփ
24
Այսօր, 13:36

«Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին՝ նրա խիզախ առաջնորդության համար։ Նա ընտրեց խաղաղության ուղին և մեզ հետ աշխատեց՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը։ Ավելի քան 35 տարի այս հակամարտությունն անասելի տառապանքներ է պատճառել և շատերն են փորձել լուծում գտնել, բայց ձախողել են։ Իսկ մենք դա արեցինք»,- ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկի առթիվ իր ուղերձում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև այս գործընկերությունը կստեղծի առևտրային նոր ուղիներ ողջ տարածաշրջանում ապրանքների և էներգետիկ հոսքերի, ինչպես նաև ճանապարհորդությունների համար»,- նշել է Թրամփը։