«Սա ոչ թե «Այո» կամ «Ոչ» քննարկման, այլ ի բնե մերժման ենթակա է»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա իմ Սահմանադրությունը չէ։
Սա հայ ժողովրդի հավաքական ենթարկեցման և կապիտուլյացիայի փաստաթուղթ է։ Սա ոչ թե «Այո» կամ «Ոչ» քննարկման, այլ ի բնե մերժման ենթակա է: Սրա վրա մի կողմից դաջված է ադրբեջանածինությունը: Մյուս կողմից ՔՊ-ի ապագա իշխանության անվերահսկելիությունն ու ավտորիտարության սահմանադրական հիմքերն ու ամրագրումները:
Նոր Սահմանադրության նախագծի նախաբանից է: «Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»։
Ուշադրություն դարձրեք «մեր հավաքական պայմանավորվածությունն է» ձևակերպմանը։ Հենց այս մասին էի խոսում իմ վերջին հոդվածում։
Ալիևին Փաշինյանն այլևս պետք չէ։ Փաշինյանի համաձայնությունը նա վաղուց ունի։ Հիմա նրան պետք է հայ ժողովրդի հավաքական համաձայնությունը։ Նրան պետք է, որ ձեր «այո»-ն դառնա ձեր անձնական ստորագրությունը՝ Ադրբեջանի պահանջը որպես Հայաստանի ժողովրդի սեփական որոշում ներկայացնելու համար։
Հենց այստեղ է այս հանրաքվեի քաղաքական իմաստը։ Իշխանությունը ցանկանում է, որ իր ընդունած պարտադրանքը մենք վավերացնենք մեր քվեով։ Հետո նույն իշխանությունը մեր իսկ քվեն ցույց կտա մեզ ու կասի՝ «Դո՛ւք եք որոշել»։
Ես ՀՀ քաղաքացի եմ։ Իմ անունից որևէ մեկը չի կարող արտաքին պահանջը հռչակել «մեր հավաքական պայմանավորվածություն»։ ՔՊ-ի համաձայնությունը իմ համաձայնությունը չէ։ Իր որոշման տակ թող ինքը ստորագրի։
Սահմանադրությունը փոխելու հարց չկա։ Հայաստանում Ադրբեջանի պահանջը իրականացնողին փոխելու հարց կա։
P.S. Սա է իմ դիրքորոշումը:
Դարձրեք այն նաև ձերը»:

«ՀՀ գոյությունը փաստող անձնագիրը Անկախության հռչակագիրն ա, որը հանել եք». Անժելա Էլիբեգովա
2013:54
«Կցանկանայի վարչապետ Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն»․ Թրամփ (տեսանյութ)
4113:42
«Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին»․ Թրամփ (տեսանյութ)
5213:36
«Այս նախագծով Փաշինյանն ընդլայնում է վարչապետի անձնական լիազորությունները»․ Լևոն Զուրաբյան
5313:24
«ԹՐԻՓՓ-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու ՀՀ անվտանգության ամրապնդման գործում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4213:18
«ՀայաՔվե»-ն հայտարարություն է տարածել
5013:12
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը (տեսանյութ)
5613:06
«Համարյա ֆյուրերական սահմանադրություն»․ Քրիստինե Վարդանյան
6112:54