Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Իրանի սահմանների մոտ օտարերկրյա ռազմական ուժերի տեղակայումն անընդունելի է». Բաղայի

«Իրանի սահմանների մոտ օտարերկրյա ռազմական ուժերի տեղակայումն անընդունելի է». Բաղայի
29
Այսօր, 12:37

Իրանի սահմանների մոտ ցանկացած օտարերկրյա զինվորականների և անվտանգության ուժերի ներկայությունն անընդունելի է, և հայկական կողմն այս հարցում Թեհրանին տվել է անհրաժեշտ հավաստիացումներ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով «Թրամփի ուղու» ստեղծման հնարավորությունը։

Բաղայիի խոսքով՝ Իրանը Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունի, և երկու երկրների միջև ձևավորվել է փոխադարձ վստահություն։ Սակայն Թեհրանը չի վստահում երրորդ կողմերին և ուշադիր հետևելու է հետագա զարգացումներին։