«Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է»․ Արամ Վարդևանյան

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հրապարակված փաստաթղթի վերաբերյալ կարելի է կարճ ու հստակ արձանագրել․ սա իր ձևով, բովանդակությամբ, էությամբ և ոգով Սահմանադրության նախագիծ չէ։
Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է՝ հենց այն, ինչի մասին նախազգուշացնում էինք և հենց այս ամենը հստակ մերժելու համար կալանավորված է Սամվել Կարապետյանը։
2018 թվականին տրված խոստումների և այսօրվա իրականության անհամադրելիությունն ուղիղ արտացոլանքն է այն ճշմարտության, որ բացարձակ իշխանությունը կործանում, քայքայում ու խժռում է ամեն բան, բայց այս դեպքում արձանագրվում է «նոր նշաձող»՝ այդ ամենն արվում է նաև արտաքին պարտադրանքով ու թելադրված պայմաններով։
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։

«Մեր պետականությունը սակարկության առարկա չէ». Իրինա Յոլյան
1414:36
«Ռուսաստանն իրավունք ունի օգտագործել բոլոր միջոցները՝ իր անվտանգությունն ապահովելու համար»․ Մեդվեդև
4214:31
«Ալիևյան սահմանադրության նախագիծ. նոր սահմանադրություն ընդունելու այլ հիմնապատճառ ներկայացված չէ»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
3814:24
«Ճիշտ կլինի՝ Փաշինյանը հրապարակի նաև փաստաթղթի ադրբեջաներեն բնօրինակը». Էդգար Ղազարյան
4714:12
«Սա ոչ թե «Այո» կամ «Ոչ» քննարկման, այլ ի բնե մերժման ենթակա է»․ Վլադիմիր Մարտիրոսյան
4614:06
«ՀՀ գոյությունը փաստող անձնագիրը Անկախության հռչակագիրն ա, որը հանել եք». Անժելա Էլիբեգովա
4913:54
«Կցանկանայի վարչապետ Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն»․ Թրամփ (տեսանյութ)
6413:42
«Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին»․ Թրամփ (տեսանյութ)
7013:36