«Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել». Նիկոլ Փաշինյան
![]() 964 Ուրբաթ, 27 օգոստոսի, 2021 թ., 11:24 Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, հայտարարել է. «Ազգային ժողովում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը: Այս գործողությունը հակասում է 2020թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի: Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար: Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները, իհարկե, պետք է զգոն լինեն և ուշադիր, բայց, մյուս կողմից, մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը, պիտի զարգացնենք, առաջ տանենք»: Վարչապետի խոսքով՝ Սյունիքի ճանապարհների հետ կապված իրավիճակն անկանխատեսելի չէր. «Մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել: Սակայն Էյվազլի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ: Ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող: Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ: Նաև Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալները, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի: Պատրաստ ենք նաև համատեղ հետաքննության՝ Հայաստանի, Ռուստատանի, Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»: |

«Մի շարք ՀԿ-ներ դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Դավիթի խափանման միջոց կալանքը»․ Լուսինե Մարտիրոսյան
74Երեկ, 23:30
«Դավիթի ուշքն ու միտքն այն է, որ զատկական հաղորդություն ստանա»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
152Երեկ, 20:18
«Այս օրերին տագնապի մեջ են Միջին Արևելքի հայկական համայնքները»․ Արամ Ա
197Երեկ, 19:48
«Վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցականը պետք է անհապաղ ազատվի կալանքից»․ Արման Թաթոյան
223Երեկ, 19:06
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Ճրագալույցի Պատարագի (տեսանյութ)
156Երեկ, 19:01
Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է․ Եկեղեցիներում Ճրագալույցի պատարագ է մատուցվում (տեսանյութ)
140Երեկ, 18:06
«էսօր երբ մտնեք եկեղեցի՝ աղոթքի, հիշե՛ք Դավիթին»․ Նիկողոս Հովհաննիսյան
147Երեկ, 17:24
«Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի խափանման միջոց կալանավորումը». հայտարարություն
194Երեկ, 17:06
