«Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են». Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առնչվող 4 ընկերությունների տարածքների մի մասը շարունակում է կապարակնքված մնալ, դրանց վերաբերյալ քննիչների որոշումները բողոքարկվել են դատարանում։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբանը հավելել է, որ այս պահին Սեդրակ Քոչարյանին առնչվող բոլոր դեպքերով բողոքները դատարանում են, և պաշտպանական կողմը սպասում է դատական ակտերին։
Նշենք, որ կապարակնքվածների թվում են հիմնականում «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնի գրասենյակները, «Փլեյ Սիթի» ժամանցային համալիրը, «Տոյոտա Երևանը» և «Օրանժ Ֆիտնեսը»։
«Կարծում եմ՝ երկու շաբաթվա ընթացքում որոշումներ կլինեն։ Ես դեռ չգիտեմ՝ այդ որոշումներից հետո ինչ են անելու, որովհետև դատական ակտերն անմիջապես ուժի մեջ են մտնում։ Բայց այդ որոշումները որ լինեն, իմ կարծիքով՝ կբացվեն, ընկերությունները կաշխատեն առնվազն ինչ-որ մի պահ»,- ասել է Օրբելյանը։
Նա նշել է, որ որոշ այլ կապարակնքված ընկերություններ արդեն վերսկսել են աշխատանքը, մինչդեռ Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքված տարածքները դեռ փակ են։ Փաստաբանն օրինակ բերեց նաև Սեդրակ Քոչարյանին առնչվող «Գալերիա» մոլը՝ նշելով, որ այնտեղ վաճառվող ապրանքների մի մասը սեզոնային է։ Նրա խոսքով՝ երկարատև դադարն ընկերությունների համար կարող է բերել ապրանքի արժեքի վերանայման, զեղչերի կիրառման անհրաժեշտության և այլ տնտեսական հետևանքների։
Խնդիրը, ըստ փաստաբանի, միայն Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերություններով չի սահմանափակվում։ Օրբելյանի տեղեկություններով՝ Հայաստանում տարբեր անձանց ու բիզնեսների առնչվող մոտ 60 կամ ավելի վայր է կապարակնքված։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
3117:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8116:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
11616:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
8216:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
8515:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
8814:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
19614:37
«Արարատ համայնքի ավագանու որոշումն արտահայտո՞ւմ է բնակիչների կարծիքը»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
9113:36