Պատերազմի ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է սեփական 4 Су-25 ինքնաթիռ և 1 Ми-8 ուղղաթիռ. զեկույց

«Գազետա»-ի «Փոթորիկ Կովկասում. ինչպես են պատերազմել Ադրբեջանն ու Հայաստանը Ղարաբաղում» ծավալուն հոդվածի հեղինակը ծանոթացել է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների հետազոտությունների ռուսաստանյան կենտրոնի զեկույցին և դրանից սկանդալային հատվածներ է մեջբերել։ Հայկական բանակն Ադրբեջանի դեմ հակամարտության ժամանակ խոցել է սեփական 4 ինքնաթիռ, Հայաստանի զինված ուժերը չեն կարողացել դիմակայել հակառակորդի անօդաչուներին: Ընդ որում, պատերազմը շատ թանկ է արժեցել Ադրբեջանի համար: Հայկական կողմը չի կարողացել համակարգել իր ՀՕՊ ուժերն ու ավիացիան։ Կենտրոնի փորձագետների կարծիքով, լուրջ խնդիր էր նաև այն, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության գիծը կառուցվել էր 90-ականներին և անփոփոխ էր մնացել նույնիսկ ապրիլյան պատերազմից հետո։ Պաշտպանական գծերի ստեղծումից ի վեր գրեթե անփոփոխ են գործել Ստեփանակերտի և Շուշիի մատույցներում տեղակայված հենակետերը, ինչպես նաև մի շարք այլ ամրություններ ու հրամանատարական կետեր:
«Դա զգալիորեն պարզեցրել է ադրբեջանական կողմի հիմնական նպատակների սահմանումը և կետային հարվածների օգտագործումը։ Բացի այդ, հաղորդվում էր, որ մարտական գործողությունների առաջին շաբաթների ընթացքում հայերը լուրջ ջանքեր չեն գործադրել իրենց տեխնիկան օդային հարվածներից քողարկելու համար», - ասված է զեկույցում։
Պատերազմի ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է սեփական 4 Су-25 ինքնաթիռ և 1 Ми-8 ուղղաթիռ։
Ըստ աղբյուրի, 2 Су-25-երը խոցվել են С-125 զենիթահրթիռային համակարգերի կողմից ՀՀ Վարդենիս քաղաքի մոտակայքում՝ մարտական առաջադրանքի կատարման ավարտից հետո: Այս կորուստները մոտավորապես կազմում են Հայաստանի ռազմաօդային ուժերի Су-25-երի 25%-ը և Ми-8-երի 10%-ը:
Ինչ վերաբերում է ԱԹՍ-ներին, ապա հետազոտության հեղինակները նշում են, որ 2020 թվականի աշնանը Ղարաբաղում սկսված 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի ապահովման հարցում ԱԹՍ-երի վճռորոշ դերակատարության մասին հայտարարությունները միֆ են։

«Գյուղերում մարդիկ բաներ են պատմում՝ գետինն եմ մտնում». Նիկոլ Փաշինյան
4313:00
«Մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
4912:06
«Նարեկ-Երևան երթուղու վարորդներն ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում»․ Արփինե Խաչատրյան
6911:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8308:24
«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
13200:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
13500:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
163Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
128Երեկ, 22:30