Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը

Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը
50
Այսօր, 13:24

«Պայմանավորվածություն, որ ես Բաքու պետք է այցելեմ, չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի ուղերձին։
«Եթե լինի նման պայմանավորվածություն, պատրա՞ստ եք քննարկել նրա հետ»,- հետաքրքրվեց լրագրողը։ «Ենթադրություններով ի՞նչ ենք խոսում, դրա մասին նույնիսկ խոսակցություն չկա։ Նախատեսվում են, որ փոխադարձ այցեր տեղի կունենան, նախ՝ ով ասաց, որ Բաքվի մասին ա խոսքը, երկրորդ՝ ժամկետների հետ կապված որևէ բան չեմ կարող ասել և դա օդում խոսակցություն ա, երբ որ լինի՝ կխոսենք։ Բաքու այցելելու մասին խոսակցություն երբևիցե չի եղել, չկա և այս պահին չի էլ նախատեսվում»,- պատասխանեց ԱԽ քարտուղարը։
Լրագրողի դիտարկմանը, թե նման ենթադրությունը կապված է նրա նախորդ հայտարարության հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես ասել եմ, որ նախատեսվում է, որ ինչ-որ պահի նաև ԱԽ քարտուղարը կայցելի Ադրբեջան, բայց ոչ Բաքու, որովհետև տրամաբանությունը հուշում է նաև, որ դա ինչ-որ այլ քաղաք է լինելու, որովհետև մենք նրանց ընդունել ենք այլ քաղաքում, ոչ մայրաքաղաքում»։

Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը