«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկակի ստանդարտների «ժողովրդավարական» բաստիոնը...
Արևմուտքի լռությունն արդեն խլացնող է։ Նույն այն եվրոպացի պաշտոնյաները, ովքեր տարիներ շարունակ ամենաբարձր ամբիոններից քարոզում են մարդու իրավունքների, խոսքի ազատության և ժողովրդավարության մասին, այսօր ցուցադրաբար աչք են փակում Հայաստանում տիրող բացահայտ իրավական բեսպրեդելի վրա։
Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ․
-Անվերջ ձերբակալություններ և շինծու գործեր․
ՔՊ-ական իշխանությունը քաղաքական հաշվեհարդար է տեսնում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր համարձակվում են այլ կարծիք ունենալ և հանրայնորեն բարձրաձայնել գործող իշխանությունների հակահայկական ու կործանարար քաղաքականության մասին։ Հարյուրավոր քաղաքական պատվերով կարված գործերն դարձել են ընդդիմախոսներին լռեցնելու հիմնական գործիք։
-Եվրոպական «կույր» գործընկերներ․
Մարդու իրավունքների համար «կռիվ տվող» եվրոպական կառույցներից ու դեսպաններից՝ ոչ մի խոսք, ոչ մի օբյեկտիվ գնահատական, ոչ մի անհանգստություն։ Լիակատար լռություն։
-Ակնհայտ երկակի ստանդարտներ․
Եթե նմանօրինակ ճնշումների ու ապօրինությունների 10%-ը տեղի ունենար ընդամենը 10 տարի առաջ, նույն այդ եվրոպական գործընկերներն երևի զորք կմտցնեին Հայաստան՝ ընդդիմության ներկայացուցիչների ու քաղաքացիական հասարակության իրավունքները «պաշտպանելու» համար։
Այսօր աշխարհաքաղաքական շահերն ու աշխարհաքաղաքական նախասիրություններն ավելի կարևոր են դարձել, քան այն արժեքները, որոնցով Արևմուտքը փորձում է դասեր տալ ուրիշներին։ Ժողովրդավարությունը չի կարող լինել ընտրովի, իսկ մարդու իրավունքները՝ աշխարհաքաղաքական առևտրի առարկա»:

«Ինչ պիտի տանենք մեզ հետ առաջիկա մարտերին պատրաստ լինելու ակնկալիքով». Տարոն Սիմոնյան
4603:06
Գիտնականները գտել են միայնության համաճարակի դեմ պայքարի միջոց
21301:00
««Կնոկպա» սեղմող միացնողը վաղը կարա «կնոկպեն» սեղմի ու անջատի». Լիաննա Խաչատրյան
9000:24
«Դաստակերտի պոչամբարն է Սյունիքում. Նիկոլ Փաշինյան, քանի՞ հանքում եք եղել». Անի Խաչատրյան (լուսանկար)
9700:00
Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները (տեսանյութ)
128Երեկ, 22:48
«Մենք պետք է ինչ-որ տեղից սկսենք». Զելենսկին՝ պատերազմի դադարեցման մասին
165Երեկ, 22:18
«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը՝ Գուտերեշին
92Երեկ, 21:48
«Սամվել Կարապետյանի նվերը՝ գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
98Երեկ, 20:54