«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է. «Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր
Նիդեռլանդները՝ ??Նորվեգիայի հետ համագործակցությամբ, իր տարածքում գործարկել է Եվրոպայում խոշորագույններից մեկը համարվող ածխաթթու գազի (CO₂) որսման և պահեստավորման համալիրը։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յեթենը։
Նրա խոսքով՝ Նիդեռլանդներն ու Նորվեգիան միավորել են ջանքերը՝ CO₂-ի արտանետումներն ակտիվորեն կրճատելու և Եվրոպայում կայուն զարգացմանն ուղղված գործնական քայլեր իրականացնելու նպատակով։
CO₂-ի որսման և պահեստավորման համալիրը պաշտոնապես գործարկվել է նորվեգական Yara ընկերության ձեռնարկությունում՝ Նիդեռլանդների Զելանդիա նահանգի Սլեյսկիլ քաղաքում։
Նախագիծը նախատեսված է մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի զգալի քանակի որսման և անվտանգ պահեստավորման համար։ Ակնկալվում է, որ այն կարևոր ներդրում կունենա ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և էկոլոգիապես մաքուր նոր աշխատատեղերի ստեղծման գործում»:

Թրամփն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին՝ 5 օրվա պաշտոնավարումից հետո
6100:00
«Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է ադրբեջանական սեպ մխրճել Հայաստանի տարածքում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
32Երեկ, 23:48
«Հասկացնում են, որ այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը». Սուրեն Սուրենյանց
26Երեկ, 23:42
«Ովքե՞ր են Աննա Վարդապետյանին զանգողները». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
29Երեկ, 23:30
Երևանում բանակցություններ են վարել Իրանի նախագահն ու Վրաստանի վարչապետը
34Երեկ, 23:18
«Բավական է, որ կառավարումն անցնի համայնքին, ու լինում է արտակարգ իրավիճակ». Հակոբ Բադալյան
41Երեկ, 23:12
«Սա օրինակա՞ն է, թե՞ «ՍԱՍ»-ի Արտակինն է, չեք կպնում». Լիա Սարգսյան
60Երեկ, 22:36
«Խախտված է աշակերտի և ուսուցչի ճիշտ մոդելը». Աննա Ավետիսյան
87Երեկ, 21:36