«Բրյուսելում հարցրեցի՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Հայաստանի դեմ պատերազմի է դուրս եկել, պատասխան չստացա». ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Аргументы и Факты» պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Չերնյակին
- Ձեր կարծիքով, որո՞նք են երկրորդ պատերազմում Հայաստանի պարտության պատճառները: Արդյո՞ք հնարավոր է երրորդը:
- Երրորդի հնարավորությունը եկեք թողնենք Աստծուն: Առաջին պատերազմում մենք հաղթեցինք, քանի որ 2-3 տարով Ադրբեջանից առաջ էինք զինված ուժերի կազմակերպման, խորհրդային բանակում ծառայած, Աֆղանստանում պատերազմած հայերին օգտագործելու հարցում: Այո, այն ժամանակ ևս կար Թուրքիան, սակայն ոչ այսպիսի ծավալներով. նման բացահայտ կերպով չէր օգտագործվում նաև ՆԱՏՕ-ի զենքը:
Այնուհետև եկան պատերազմին հաջորդած 26 տարիները: Մենք մեծ հնարավորություն ունեինք մեր հաղթանակը վերածելու կայուն խաղաղության: Սակայն մենք չօգտվեցինք դրանից: Եվ լրջորեն սկսեցինք հետ մնալ: Քանի որ Ադրբեջանը, դեռ Հեյդարի Ալիևի ղեկավարությամբ, հասկացավ, որ իր առավելությունը նավթն է, և արեց ամեն բան՝ այն միջազգային շուկա հանելու համար: Արդյունքում, ժամանակի ընթացքում մենք կորցրեցինք բոլոր առավելությունները: Բացի այդ, Ադրբեջանը գնեց մեծ քանակությամբ զինամթերք, բացեիբաց, Թուրքիայի միջոցով մարտի դաշտ բերեց ՆԱՏՕ-ի զենքը, ողջ աշխարհից հավաքեց հազարավոր վարձկանների: Ես Բրյուսելում ուղիղ հարցրեցի իմ գործընկերներին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Հայաստանի դեմ պատերազմի է դուրս եկել: Բնականաբար, պատասխան չստացա:
- Հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հաշտեցումը, թե՞ ամեն ինչ այլևս առհավետ կորած է:
- Պատասխանը տրիվիալ է՝ ոչինչ հավերժ չէ՝ ո'չ վերջնական հաղթանակը, ո'չ վերջնական պարտությունը: Այս աշխարհում ամեն բան հնարավոր է: Օրինակ, Ֆրանսիան և Գերմանիան մի քանի հարյուր տարի պատերազմել են իրար դեմ, սակայն Երկրորդ աշխարհամարտից հետո ամեն բան փոխվեց: Առաջին հերթին, հանդուրժողականություն ի հայտ եկավ, հանդուրժողականություն հավատի, մշակույթի, շփման հանդեպ: Եթե դա չլիներ, Եվրոպայում միջնադարյան պատերազմները մինչ օրս կշարունակվեին:
Կարծում եմ՝ այս դեպքում նախաձեռնողականություն պետք է ցուցաբերի Թուրքիան՝ հանդուրժողականություն մշակույթի, պատմության, հուշարձանների, հավատի, եկեղեցու և այլնի հանդեպ: Առանց դրա, առանց միմյանց հանդեպ հարգանքի ոչինչ չի ստացվի:
- Պարբերաբար խոսակցություններ են սկսվում այն մասին, որ Հայաստանը կարող է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, ինչը որոշակի լարվածություն է առաջացնում Ռուսաստանում: Դուք դա որքանո՞վ եք հնարավոր համարում:
- Այդ հարցը պետք է ուղղել վարչապետին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին: ՆԱՏՕ-ի մասին իմ կարծիքն արդեն ասացի, այն հայտնել եմ նաև դաշինքի գլխավոր քարտուղարին: Ինձ համար մինչև հիմա անհասկանալի է, թե ինչպես ստացվեց, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դարձավ այդ պատերազմի մասնակիցը: Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ 30 տարվա հարաբերություններ ունի, անգամ իր զինվորներին է ուղարկել աշխարհի տարբեր տարածաշրջանների թեժ կետեր...

«Իսրայելը մնում է ԱՄՆ-ի և Իրանի հաշտեցման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը»․ Թուրքիայի ՊՆ
615:42
«Եթե հիմա ատրճանակ պահեն ձեր ճակատին, դուք նույնը չեք կրկնի»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
1315:36
«Հարվածներ են հասցվել Ուֆայի նավթավերամշակման գործարաններին»․ Զելենսկի (տեսանյութ)
6415:32
«ՀՀ-ում հիտլերյան ռեժիմին համահունչ ռեպրեսիաներ են իրականացվում»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
2815:30
«Տրամաբանությունը ո՞րն է դիմել մի մարմնի, որից սպասելիքներ չունեք»․ հարց՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
4415:06
«Առաջ կանգնում էինք կարմիր լույսի տակ, հիմա չենք կանգնում,»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5215:00
«Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ՄԻՊ գրասենյակի մոտ (տեսանյութ)
4414:54
«Եթե հիմա հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ քայքայումը դառնալու է անխուսափելի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4614:48