«Այն, ինչ արվում է Արմեն Չարչյանի հանդեպ՝ անգամ իռացիոնալ ատելություն և վրեժխնդրություն չի»․ Ն․ Զոհրաբյան

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նույնիսկ ամենաալոգիկ գործողության մեջ ես կարող եմ երկար բզբզել ու տրամաբանության մի շարիկ գտնել։
Բայց այն, ինչ արվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հանդեպ, անգամ իռացիոնալ ատելություն և վրեժխնդրություն չի։
Այսօր դատարանը մերժեց անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հարցով ՍԴ դիմելու մասին Չարչյանի փաստաբանի միջնորդությունը։
Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։
Բժիշկը, ով ունի առողջական լուրջ խնդիրներ, շարունակում է պահվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Ու սա մարդու պարզ խոշտանգում է։
Ես չեմ քննարկում «Իզմիրլյանի» բժիշկներին ուղղորդելու, որ քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին՝ հարցի իրավաչափությունը։
Ես քննարկում եմ մեկ ու շատ պարզ հարցի իրավաչափություն. օրական 100 միավորից շատ ինսուլին ստացող մարդու խափանման միջոցը համառորեն չփոխելը։
Ընդամենը խափանման միջոցը։
Եվ վերջ»։

«Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում». Արման Մելիքյան
6100:00
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
86Երեկ, 23:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
72Երեկ, 22:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
86Երեկ, 22:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
84Երեկ, 21:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
176Երեկ, 20:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
144Երեկ, 18:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
118Երեկ, 17:36