Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան

«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
48
Այսօր, 20:30

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանը սարքել են անհեթեթ պետություն։ Անվտանգության մեծ խնդիրներ և ոչ բարի հարևանի կողմից օկուպացված տարածքներ ունեցող երկրի վարչապետը, իր խոսքով՝ կարճ այցով է գալիս Հայաստան, որպեսզի նորից ոչ կարևոր ժողովի մեկնի հեռավոր արտերկիր։ Եվս մի անկապություն, նոյեմբերի 15-ին 100 հոգի Երևանի կենտրոնում 2 կմ վազելու են դինոզավրի տեսքով հանդերձանքով, հաղթողը ստանալու է 1 միլիոն դրամ։ Հայաստանցիները կարծես վերադարձել են դինոզավրերի
ժամանակաշրջան, այնքան անտրամաբանական, անկապ բաներ են անում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան