«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնոում է. «Ահազանգ ստացա, որ այսօր Արտաշատի Այգեստան գյուղի դպրոցում , որտեղից սեպտեմբերի 25-ին 7 երեխա թունավորման ախտանիշով տեղափոխվել էր հիվանդանոց, նույն այդ դպրոցում եզդի երեխայի են ծեծի ենթարկել։ Աղբյուրը հայտնեց, որ շտապօգնության մեքենայով երեխային տեղափոխել են հիվանդանոց, վիճակի մասին հայտնի չէ։
Դպրոցի տնօրեն Թեգղիկ Վարդանյանը, անցած միջադեպի օրինակով, հարցս լսելուց հետո վախեցած անջատեց հեռախոսը՝ առանց մեկնաբանելու լուրը։
Հետո վախից այդպես էլ չպատասխանեց զանգերիս։
ՆԳՆ-ից հայտնեցին հետևյալը.
«Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում կան օպերատիվ տեղեկություններ՝ անչափահասների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ, ինչը ստուգվում է»։
Մինչ ես հիվանդանոցներից փորձում էի երեխային գտնել ու նրա վիճակի մասին մասնագետի պատասխան ստանալ՝ ՆԳՆ խոսնակը հայտնեց, որ մեր զանգերից հետո ոստիկանները քիչ առաջ այցելել են երեխային։
Այո, ծեծկռտուք եղել է, 5-րդ դասարանցի ազգությամբ եզդի երեխան տեղափոխվել է հիվանդանոց, բայց ստուգումներից հետո երեխան տանն է, ու վստահեցրեց՝ նրա հետ ամեն ինչ նորմալ է»։

Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
6523:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
5322:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
6922:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
7421:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
16420:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
13918:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
11417:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
13416:42