«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին ներգրավված է եղել քաղաքական քննարկումների և հանդիպումների, մեղմ ասած, բավական ծանրակշիռ օրակարգում՝ այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպումների համատեքստում։ Քննարկումներ, որոնք, ինչ խոսք, կարող են ունենալ էական, գուցե նույնիսկ երկրի համար վճռորոշ նշանակություն։
Սակայն այսքան անբովանդակ սոցիալական ակտիվություն վարչապետի կողմից, անկեղծ ասած, չեմ հիշում։
Նախկինում նման կարևոր հանդիպումներից հետո Փաշինյանը գոնե զրույց էր ունենում սոցիալական հարթակներում, անդրադառնում քննարկումներին, ներկայացնում դրանց բովանդակությունը, իր գնահատականներն ու հնարավոր արդյունքները։ Այսինքն՝ փորձում էր հանրությանը տեղեկացնել, թե ինչ է տեղի ունեցել փակ դռների հետևում և ինչ նշանակություն կարող են ունենալ այդ հանդիպումները Հայաստանի համար։
Հիմա, սակայն, իրավիճակն այլ է։ Վարչապետի սոցիալական հարթակները լցված են առօրյա, հաճախ անհետաքրքիր ու քաղաքական առումով որևէ բովանդակություն չպարունակող հրապարակումներով, մինչդեռ հանրության համար իսկապես կարևոր հարցերի վերաբերյալ պարզաբանումներն ու բովանդակային խոսակցությունը բացակայում են։
Եվ այստեղ միանգամայն տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ է երկրի ղեկավարը հենց այն օրերին, երբ տեղի են ունենում Հայաստանի համար կարևորագույն քաղաքական քննարկումներ, հանրության հետ հաղորդակցվելու փոխարեն ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»։

«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
3200:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
50Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
60Երեկ, 23:42
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային թիմի կազմը
83Երեկ, 22:24
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին և ԹՐԻՓՓ նախագծի իրականացմանն առնչվող հարցեր
89Երեկ, 22:18
Մերցը կոչ է արել Թրամփին խուսափել «անակնկալներից» Պուտինի հետ հանդիպման ժամանակ
155Երեկ, 21:42
«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
98Երեկ, 21:24
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
97Երեկ, 20:30