Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան

«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան
60
Այսօր, 00:18

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ ««Թալանի վերադա՞րձ», թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը
Վերջին տարիներին ամենաշատը լսած կլինեք «ապօրինի գույք», «թալանի վերադարձ ժողովրդին» արտահայտությունները, որոնց վերաբերյալ ինչ-որ հաղորդագրություններ են տարածում, ռեպորտաժներ պատրաստում-լցնում պետական եթերը։ Հայաստանի գլխավոր դատախազը մշտապես տարբեր առիթներով (իհարկե՝ հաճախ նաև անառիթ) քարոզչական նպատակով անդրադառնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթացներին։ Բայց մի փոքր ուսումնասիրությունն անգամ վեր է հանում լուրջ խնդիրներ և կասկածներ՝ գործընթացի թափանցիկության և դրանում հնարավոր կոռուպցիայի մասով։
Եվ այսպես, դուք գիտեի՞ք, որ դատախազությունը ավելի քան 400 ներկա ու նախկին պաշտոնատար անձի գույքն ուսումնասիրել է և վարույթ չի հարուցել։ Հարցնում ենք՝ ովքե՞ր են այդ անձինք, հրաժարվում է պատասխանել՝ հղում անելով գաղտնիքին։ Արդեն տարօրինակ է։ Գուցե նրանց մեջ կան նախկին կամ ներկա պաշտոնյաներ, ում թալանչիի համբավ է կպցվել, սակայն պարզվել է, որ դա սուտ էր։ Գուցե նրանց շարքում կան ՔՊ-ական՝ օր-օրի հարստացող պաշտոնյաներ, որոնց ուսումնասիրել են ու համարում են, որ արագ հարստանալը նորմալ է։ Կան, չէ՞, ՔՊ-ական պաշտոնյաներ, որ միլիոնատերեր են ու ասում են դե, մինչև պաշտոնյա դառնալը բիզնես ենք արել, չնայած որ անչափահաս էին, կենսագրականներում էլ դատարկություն է։ ՔՊ-ական են և ունեն 30-50 անշարժ գույք, նրանց մոտ ամեն ինչ նորմալ է։ Բայց ինչպե՞ս եք որոշել։ Թափանցիկ գործելաոճն այլ բան է ենթադրում։ Միգուցե այստեղ մեծ կոռուպցիոն սխեմա կա։ Ձեր ասելով՝ 400 պաշտոնյայի ուսումնասիրել եք, տեսել եք՝ անբիծ են։ Բայց իրականո՞ւմ են այդքան մաքուր, թե՞ տեսել եք, որ, ասենք, մի քանի միլիոն դոլար չհիմնավորված գումար ունի, հետը եկել եք հաշտության՝ ոչ օրինական կերպով, ասենք՝ ծրարով ու հայտաարարել եք անբիծ։
Դատախազությունը պետք է շահագրգռված լինի, որ այս կասկածները չունենանք։ Բայց որպեսզի չունենանք, պետք են փաստեր, անուններ։ Դրանք պետք են թե՛ լրատվամիջոցներիս, թե՛ հանրությանը, թե էն մարդկանց, որոնց ուսումնասիրել են, կերևա՝ ինչ արդար են աշխատել․ բայց առաջին հերթին դատախազությանն է պետք, որ իր անաչառությունը ցույց տա։ Էդ ո՞նց է լինում, որ մի մասին ասում եք՝ անգամ էն պաշտոնյա չեղած ժամանակ ունեցածն ապօրինի է, ներառյալ պապու կտակը, մյուսի դեպքում ասում եք՝ չէ, արդար է։ Բա չիմանա՞նք ով է այդ մյուսը։ Հա, հարց չկա, մաքուր է, բա էդ դեպքում ինչո՞ւ եք թաքցնում․․․

Դուք ձեր ձեռքով հարուցում եք քրգործ, հետո կարճում եք ու չեք հայտնում։ Ո՞նց կարճեցիք։ Գինը ո՞րն էր։ Մենք չենք իմանում, թե ինչ ուսումնասիրություններ եք արել, որ կարճել եք։ Կարող է՝ իրար հետ նստել եք կաբինետում, ծրարով ձեր հարցերն եք լուծել, էդ գույքի կեսը վերցրել եք, ճամպրուկներով էլ Նիկոլ Փաշինյանի հետ եք հարցերը լուծել։ Նա էր, չէ՞, սիրում ասել, որ ճամպրուկներով փող են տանում Բաղրամյան 26։ Հիմա չիմանա՞նք՝ ինչ ճամպրուկներ են տարվել Կառավարական տուն։ Գուցե իրոք ճամպրուկներով տվել են, նա էլ զանգել-ասել է՝ կարճեք գործը․․․

Կարճ ասած՝ էն գործելաոճը, որը դատախազությունը որդեգրել է, հարցեր են, ոչ թե պատասխաններ։ Իսկ որ ասում են՝ թալանը վերադարձնում ենք, ո՞ւմ եք վերադարձնում, ո՞ւմ գրպաններն են գնում այդ գումարները։ Այո, ապօրինի հարստացածները պետք է վերադարձնեն պետությանը, ժողովրդին, բայց նրա՞նց է վերադարձվում, թե՞ անցնում է թալանչիների ձեռքից ձեռք։ Այնպես որ՝ ձեր բռնած գործից կոռուպցիայի հոտը փչում է։ Լավ, իսկ որ մասը որ պետբյուջե է մտնում, դա արդյո՞ք վերադարձ է ժողովրդին։ Մենք տեսնում ենք, որ ժողովրդի թոշակի ընդամենը 1000 դրամով բարձրացումը չեղարկում են, կառավարությունը, սակայն, հայտարարել է իրենց աշխատավարձը կրկնապատկելու մասին, այսինքն՝ տրվում է ՔՊ-ական պաշտոնյաներին, տրվում է նախարար Համբարձումին, որ 12,5 հազար դոլարանոց հյուրանոցի սենյակ վարձակալի, տրվում է Նիկոլին, որ երկրից-երկիր թռչի՝ բանանի ռոլիկ նկարելու համար, տրվում է, որ ՔՊ-ականները շքեղ ու ճոխ ապրեն։ Իսկ դա կոչվում է թալան։ Ժողովրդին ոչինչ չի վերադարձվում, միայն ռեպորտաժներ, խոստումներ»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան