Հայկ Մարությանը համարվում է «սպիտակ ագռավ»․ իշխանության մեջ ներքին հրահանգ կա հնարավորինս վարկաբեկել նրան. «Փաստ»

«Ժամանակին «պադավատապետությունից» ու բյուջեի անիմաստ ծախսերից բողոքող Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ոչ միայն շարունակում են իրենց քննադատած արատավոր երևույթները, այլև շատ դեպքերում նորանոր հակառեկորդներ են սահմանում՝ ճոխ պատգևավճարների, նոր ծառայողական մեքենաներ գնելու և այլ շռայլությունների տեսքով:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական որոշակի շրջանակների նաև այս առումով է նյարդայնացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քանի որ համարվում է «սպիտակ ագռավ»: Բանն այն է, որ նա, ի տարբերություն գործող իշխանության ներկայացուցիչների, ցուցադրական 1-2 անգամ չի երթևեկել հեծանիվով, մետրոյով կամ չեղած տրամվայով, ապա երթևեկել «պադավատով»: Մարությանը ի սկզբանե հրաժարվել է թիկնապահներից, ինչպես նաև վարորդի ծառայություններից:
Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, նա կարգադրել է վաճառել քաղաքապետարանի բավականին թանկարժեք S կլասի Մերսեդեսը, և ինքը տեղաշարժվում է անհամեմատ համեստ մեքենայով, ընդ որում, ինչպես ասում են, «сам себе режиссер»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

«Մեր պատասխանը պետք է լինի ընտրություններին բոլորիս մասնակցությունը». Սաթիկ Սեյրանյան
6503:12
««Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»-ն՝ իր ամբողջ քաղաքական գեղեցկությամբ». Արսեն Ջուլֆալակյան
7802:06
«Հայաստանում իրագործվում է Մոլդովայի սցենարը. իսկ ի՞նչ է եղել Մոլդովայում». Կարեն Հեքիմյան
7601:12
«Ադրբեջանից Նախիջևան գնացող ազերական ամբողջ հոսքը հայի չի տեսնելու». Հրայր Կամենդատյան
8500:48
««Հիբրիդային» տարբեր կալիբրի կառավարվող հրթիռներն ու արկերը շրջանցում են ՔՊ-ն». Սուրեն Սահակյան
6900:36
«Զենքի միջազգային շուկան մեր առջև բացվեց Պրահայի համաձայնագրից հետո». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7500:30
«Մենք մեր ձայնը ոչ մեկի չենք տալու»․ Սամվել Կարապետյան
85Երեկ, 21:00
«Եվրոպան կարող է խնդիրների բախվել անվտանգության ոլորտում»․ Ֆոն դեր Լայեն
215Երեկ, 18:27