«Ղազախստանում տեղի ունեցող զարգացումները վտանգավոր են ոչ միայն Ղազախստանի, այլ նաև հարևան երկրների համար». Արայիկ Հարությունյան
![]() 1459 Երկուշաբթի, 10 հունվարի, 2022 թ., 10:00 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին ուշադրությամբ հետևում եմ Ղազախստանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք մտահոգիչ և վտանգավոր են ոչ միայն Ղազախստանի, այլ նաև հարևան երկրների ու հարակից տարածաշրջանների համար: Ակնհայտ է, որ իրավիճակն ապակայունացնելուն, Ղազախստանում և նրա շուրջն ահաբեկչության ու անկայունության գոտի ձևավորելուն միտված ծրագրերի հետևում կանգնած են ծայրահեղական խմբավորումներ ու կազմավորումներ: Վերոգրյալի համատեքստում ակներև է նաև, որ գործընթացին ակտիվ մասնակցություն են ունենում պանթուրքիստական ռադիկալ շրջանակները: Ստեղծված իրավիճակին հանգեցրած զարգացումները փաստում են, որ ահագնացող վտանգի կանխման և նորանոր աղետներից խուսափելու առավել գործուն և արդյունավետ մեխանիզմը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի մուտքն էր Ղազախստան, ինչը և տեղի ունեցավ Ղազախստանի Հանրապետության իշխանությունների համապատասխան դիմումի համաձայն: ՀԱՊԿ հավաքական ուժերի և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միանգամայն պատեհաժամ միջամտության շնորհիվ Ղազախստանի պատկան մարմինները հետամուտ են կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և դրա չեզոքացմանը: Այդպիսով՝ հնարավոր դարձավ կանխել Կենտրոնական Ասիայում և հարակից տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացումը, ինչը հաստատապես լուրջ սպառնալիք կլիներ նաև Արցախի ու Հայաստանի անվտանգության համար: Ոչ վաղ անցյալում՝ 2020 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում մենք անհատապես ականատես եղանք ծայրահեղականության և ահաբեկչության ամենադաժան դրսևորումների: Միջազգային հանրության մի շարք անդամների կողմից լրջագույն ջանքերի գործադրման պայմաններում, և, մասնավորապես, ՌԴ վճռական ներդրման ու ռուսական խաղաղապահ առաքելության դերակատարության շնորհիվ հնարավոր դարձավ կանգնեցնել պատերազմը, նվազեցնել լարվածությունն ու կայունութուն հաստատել մեր տարածաշրջանում: Ղազախստանի և մի շարք այլ երկրների օրինակը ևս մեկ անգամ ցույց տվեց միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերի շուրջ, մասնավորապես՝ ծայրահեղական կազմակերպություններից ու խմբավորումներից բխող ահաբեկչության սպառնալիքի դեմ համակարգված մոտեցումների մշակման ու գործնական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Եվ ընդհանրապես՝ նորագույն ժամանակաշրջանի անվտանգային, տնտեսական, էկոլոգիական և բազմաթիվ այլ մարտահրավերները վերահաստատում են, որ ինտեգրացիոն գործընթացների խթանումը, համագործակցության նոր մակարդակի հաստատումը և տարբեր միութենական կառույցների ձևավորումը դարձել են հրամայական և առավել կենսունակ միջոց՝ նվազագույնի հասցնելու տարատեսակ սպառնալիքները և պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու դրանց դեմ»: Աղբյուրը` Արայիկ Հարությունյան |
«ՀԱՄԱՍ-ի՝ հրադադարի մասին պահանջն անընդունելի է»․ Նեթանյահու
2811:08Ամիրբեկովը՝ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրման «խոչընդոտների» մասին
15910:32«88-ի հուլիսի 6-ին տեղի ունեցավ ազգային շարժման շրջադարձային դրվագներից մեկը»․ Արման Բաբաջանյան
14310:00«Փեզեշքիանի այցը բռնшզшվթված Ստեփանակերտ մեծ քննադատություն է առաջացրել». Վարդան Ոսկանյան (լուսանկար)
22509:00«Կարապետյանը եկել է բարի գործերով, իսկ Նիկոլը, բացի աղետից, ի՞նչ է բերել». Լևոն Ջավախյան
22503:06«Հայրենիքի ցավերով չզբաղվող մարդն իրավունք չունի զբաղվելու կրթությամբ». Կարին Տոնոյան
21602:36«Երեկվա հանրահավաք-երթից հետո իշխանության վախերը բազմապատկվեցին»․ Սևակ Հակոբյան
33200:42Մասկը հայտարարել է «Ամերիկա» կուսակցության ստեղծման մասին
32700:28