«Շուտով ֆեյքերի ժամանակներն ավարտվելու են»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Հայաստանում կան մարդիկ, որոնք փողով կամ այլ նպատակներով ստեղծում են Facebook-ի կեղծ էջեր կամ կայքեր և դրանցով հայհոյանք ու ատելություն են տարածում, վիրավորանք գրում այլոց հասցեին՝ վստահ լինելով, որ իրենց չեն գտնի, քանի որ իրենց իսկական անուն ազգանունով կամ իսկական նկարով չեն։
Քանի որ արդեն ունենք կոնկրետ արդյունքներ, կարող եմ զգուշացնել բոլոր այդ սրիկաներին։ Ոչ ոք չի ազատվելու պատժից, ոչ մի հայհոյանք ու վիրավորանք, կեղծ տեղեկություն անպատիժ չի մնալու։ Արդեն մի քանի հոգու գտել ենք և նրանց մասին տեղեկությունները փոխանցել ԱԱԾ-ին։ Պետական մարմինները կզբաղվե՞ն դրանցով, կպատժե՞ն, լավ։ Չեն անի, ավելի վատ այդ ֆեյքերի հեղինակների համար, քանի որ նրանց անունները և բնակության հասցեները հրապարակային ենք դարձնելու, և նրանց պատիժը տալու ենք հանրությանը։
Հատ-հատ այդպես գտնվելու և պատժվելու են բոլոր ֆեյքերը։ Շատերի մասին էլ արդեն որոշ տեղեկություններ կան։ Դրանք մշակում ենք և ճշտում բնակության վայրերը։
Այնպես որ, շուտով ֆեյքերի ժամանակները ավարտվելու են, արդեն սկսել են ավարտվել։ Բայց նրանք շատ խիստ են պատժվելու՝ երանի տալով մինչ ֆեյքային ժամանակներին»։

«Ընդդիմադիրին բարեկրթության դասեր են տալիս այլանդակ վիրավորանքներով․ խնդա՞լ, թե՞ լալ»․ Լիզա Ճաղարյան
4421:18
Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
5120:48
Պակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ
6320:41
Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել
6020:00
«Փոխանակ ավտոբուսները կարգի բերեն, տան մարզերին, արևի ու անձրևի տակ փտեցնում են»․ Ոսկան Սարգսյան
7019:30
Իշխան Զաքարյանի գործով կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի 305 միլիոն դրամ
8718:12
«Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6417:36
«Քաղաքացու իրավունքները չեն կարող զոհաբերվել պետական վարչարարության արդյունավետության անվան տակ»․ Մհեր Կարագոզյան
8216:48