«Անհրաժեշտ է փոխել լիդերներին և նոր «պրոյեկտներ» ստեղծել»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շուտով կավարտվի նաև «Սահմանադրական դատարան» անվանմամբ հերթական ներկայացումը: Ի՞նչ է լինելու դրանից հետո: Բոլորն արձակուրդ են գնալու: Նույնիսկ՝ ժողովուրդը: Նորընտիր պատգամավորները վերցնելու են մանդատները, և բոլորս միասին սպասելու ենք հինգշաբթի օրերին, երբ վերջիններս սուր հարցեր են ուղղելու Փաշինյան Նիկոլին և կառավարության անդամներին:
Իսկ ի՞նչ կարող էր լինել: Պայմանական ընդդիմությունը կարող էր հաշվի առնել նախկին սխալները, չմասնակցել ընտրություններին նույն դեմքերով, ունենալ միասնական խարիզմատիկ լիդեր, զերծ մնալ ձևական նախընտրական ցուցակներ կազմելուց, սահմանադրական ճգնաժամեր ստեղծել: Իսկ ամենակարևորը՝ քաղաքական ուժերը պետք է, գոնե առերևույթ, ինքնուրույն լինեն: Նախընտրական ամբողջ շրջանում ընդդիմության հիմնական թիրախը Փաշինյան Նիկոլն էր, իսկ շոշափվող թեման՝ Փաշինյան Նիկոլի հետ հանդիպման ընթացքում Պուտին Վլադիմիրի «շարժուձևն էր»: Ախր, ցանկության դեպքում, ընդդիմադիրները կարող են հանճարեղ «պրոյեկտներ» ստեղծել: Օրինակ՝ Բագրատ Սրբազանի շարժումը: Այն ընդդիմության վերջին տարիների ամենահաջողված «պրոյեկտն էր»: Այն միայն մեկ թերություն ուներ՝ ժամանակից շուտ էր իրագործվել: Եվ, եթե այժմյան ընդդիմության փոխարեն, ի դեմս, օրինակ՝ Բագրատ Սրբազանի, միասնական խարիզմատիկ լիդեր ունենայինք, պատկերը լրիվ այլ կլիներ: Այս իմաստով, դեռ հարկավոր է պարզել, թե ով և ինչ նպատակով Բագրատ Սրբազանին ժամանակից շուտ քաղաքական ասպարեզ «նետեց»:
Ինչևէ: Եղավ այն, ինչ եղավ: Ի՞նչ է անհրաժեշտ անել: Ամենակարևորը՝ փոխել լիդերներին: Ի դեմս նոր դեմքերի, ստեղծել նոր քաղաքական «պրոյեկտներ»: Պարբերաբար «աշխատեցնել» դրանք: Կանգ առնել դրանցից մեկի վրա և ամենահարմար պահին իրագործել այն: Հին դեմքերն, անկախ ունեցած վաստակի, պետք է գոնե արտաքնապես չերևան, ավելի լավ է՝ գնան վաստակած հանգստի»:

«Պատշաճ մոտեցում չի ցուցաբերվում զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ»․ Տիգրան Աբրահամյան
2018:18
«Ինչու հաղթեց Նիկոլ Փաշինյանը, և ինչու պարտվեց ընդդիմությունը». Նաիրի Հոխիկյան
5117:48
«ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6416:48
«Իսրայելն ու Լիբանանը կշարունակեն բանակցությունները օգոստոսի 4-ին»․ Տայանի
13216:40
«Ամենացավալին այն է, որ քաղաքական որոշ ուժեր պարտվելուց հետո անհետանում են»․ Արշակ Սարգսյան
5816:18
«Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնողնե՛ր, կուզեիք, չէ՞, որ վաղը նա ձեզ պաշտպաներ»․ Գոհար Սավզյան
6016:12
«Սա չի հանդիսանում անձեռնմխելիությունից ընդհանրապես զրկում․ վերաբերում է մեղադրանք տալուն համաձայնությանը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6315:12
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (տեսանյութ)
5915:10