Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել

«Արմլուր»-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ մահացած պայմանագրային զինծառայողի դեպքից։
«Մասնավորապես՝ քրեական վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Զինծառայող Ռ.Խ.-ն բանակ է զորակոչվել որպես ժամկետային զինծառայող, իսկ ահա 6 ամիս անց ընդգրկվել է «Պաշտպան Հայրենյաց» ծրագրին։
Նշենք, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող։
Դեպքը զարմանք է առաջացրել ՊՆ ղեկավար կազմի և իրավապահների շրջանում, քանի որ զինվորին գտել են զորամասում՝ զենքով բերանի մեջ կրակած վիճակում, և դեռ ավելին՝ դեպքը եղել է մարզերից մեկում նոր կազմավորված զորամասում։ Ավելին՝ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում արձանագրել են, որ զինվորը դեպքից առաջ փորձել է վնասել ձեռքերը, կան ձեռքերին ոչ շատ խորության «խազեր»։
Զորամասում զինվորին շատ խելացի ու պատրաստված անձնավորություն են համարել։
«Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր»։
Նշենք, որ իրավապահ համակարգում վարկածներ են առաջ քաշվում, որի մասին այս պահին չեն հրապարակում՝ նախաքննությանը չվնասելու համար»,- գրում է լրատվամիջոցը։

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
1320:48
Պակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ
4120:41
Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել
5120:00
«Փոխանակ ավտոբուսները կարգի բերեն, տան մարզերին, արևի ու անձրևի տակ փտեցնում են»․ Ոսկան Սարգսյան
5519:30
Իշխան Զաքարյանի գործով կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի 305 միլիոն դրամ
8318:12
«Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6117:36
«Քաղաքացու իրավունքները չեն կարող զոհաբերվել պետական վարչարարության արդյունավետության անվան տակ»․ Մհեր Կարագոզյան
7816:48
«Արցախը մեր Սուրբ հողն է, այդ հողն ուրացողները սրբապիղծներ են»․ Մանուել Մանուկյան
7916:36