«Երկրորդ դեպքն է արդեն, որ Նիկոլ Փաշինյան անվան հետ ուղիղ կապվում են սպանություններ». Սևակ Հակոբյան
![]() 592 Երկուշաբթի, 20 հունիսի, 2022 թ., 19:30 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը գրառում է կատարել՝ կցելով լուսանկար. «Երկրորդ դեպքն է արդեն, որ Նիկոլ Փաշինյան անվան հետ են ուղիղ կապվում սպանություններ։ Սոնա Մնացականյանի սպանությունը հիշում ենք բոլորս, ընդամենը վերջերս էր։ Նրան վթարի ենթարկեց Նիկոլ Փաշինյանի շարասյունը, թողեց մահանա ու անտարբեր անցավ կողքով։ Օրը ցերեկով էր, մարդկանց աչքի առաջ էր, տեսանյութեր կան։ Էդ ժամանակ ի՞նչ եղավ․ ՔՊ-ն և շրջանակները անմիջապես սկսեցին արդարացնելը՝ «դե հո վարչապետը չի քշել», «աղջիկը հետ-հետ է քայլել» և այլն, փորձում էին մաքրել Նիկոլի անունը։ Նույնը հիմա է, տեղեկությունը մի քանի տեղից նույնն էր՝ Նիկոլին հայհոյելու համար մարդ են սպանել․․․ Ու ՔՊ-ականները, ափալ-թափալ անցան էլի նրա անունը մաքրելուն․ դեռ սպանությունը չբացահայտած, դեռ չհարցաքննած՝ ոստիկանությունը գիշերվա կեսին հաղորդագրություն է տարածում՝, թե քաղաքական ենթատեքստ չունի, որսորդական հրացանով մի հատ կրակոց է։ Բայց նույն տեքստում ասում է, թե 6 վիրավոր կա հիվանդանոցներում, մանրամասները ճշտում են։ Այսինքն՝ ամենից կարևոր մանրամասնությունը՝ Նիկոլին հայհոյելու համար է, թե ոչ՝ ճշտել եք, դրանով անմիջապես հաղորդագրությունը տալիս եք, դե մնացածը հետո, ընթացքում կճշտե՞ք։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |
«Այս վիճակից ուժեղացած դուրս գալու շանսերը զրոյական են»․ Երվանդ Վարոսյան
6100:24«Էս «մոնտաժված ձայնագրության» թեզն էլի ինչ-որ մի տեղ աչքովս ընկել ա». Վ. Հարությունյան
60Երեկ, 23:48Converse ապրանքանիշը անաղմուկ կլքի Ռուսաստանը
88Երեկ, 23:30«ՆԱՏՕ-ի սահմաններն ավելացել են 13 հազար կիլոմետրով». Բայդեն
87Երեկ, 23:18«Ինչո՞ւ պետք է հաղթած Արցախցին բուժզննման համար 400 կմ ճանապարհ անցնի ու հասնի Երևան»․ Հակոբ Բադալյան
162Երեկ, 22:36Ուկրաինան հայտարարել է Օդեսայի շրջանի լիակատար ազատագրման մասին
140Երեկ, 22:30«Պայքարը շարունակվելու է նոր թափով․ կգա ժամանակը, կտեսնեք». Իշխան Սաղաթելյան
84Երեկ, 21:48«Թուրքիան վաճառքի հանեց իր վետոյի իրավունքը, մյուս կողմն այն գնեց՝ վճարելով քրդերով». Մհեր Հակոբյան
73Երեկ, 21:40