Նիվայի պայթյունը եղել կանխամտածված. 35-ամյա տղամարդը մահացել է
![]() 1344 Հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ., 20:00 ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 35-ամյա բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2022 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 11:30-ին, որով տեղեկացվել է նույն համայնքի Գետափի փողոցում ավտոմեքենայի պայթյունի մասին: 2022թ. հունիսի 23-ին ժամը 11:05-ին, երբ 35-ամյա տղամարդը գտնվել է իր ավտոմեքենայի մեջ՝ Փարաքար համայնքի Գետափի փողոցում, վերոնշյալ պայթուցիկ սարքը գործի է դրվել և պայթել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 12:05-ին մահացել է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: |
Ողբերգական ավտովթար՝ Կանիաշիրում
1913:12Թեքսասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 104-ի (լուսանկար, տեսանյութ)
4113:11Անվասայլակով տղամարդը սպառնում է դիմել կտրուկ միջոցների
9212:24Ֆիլադելֆիայում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
13211:16Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի
33800:22Պակիստանում ընտելացված առյուծը հարձակվել է կնոջ և երկու երեխաների վրա (տեսանյութ)
318Երեկ, 23:32Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր
251Երեկ, 19:00Թեքսասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասնում է 80-ի
432Երեկ, 11:05