«Ադրբեջանական փորձագետները 44-օրյա պատերազմի արդյունքների վերլուծություններում հետաքրքիր տվյալներ են հրապարակել». Վ. Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական ռազմական փորձագետները 44-օրյա պատերազմի մարտական արդյունքների վերլուծություններում հետաքրքիր տվյալներ են հրապարակել, մասնավորապես, թուրքական անօդաչուների, այդ թվում՝ Բայրաքթարների կիրաառության հետ կապված: Մեր կորուստները կազմում են 88 տանկ, 64 զրահամեքենա, 137 քարշակվող և 17 ինքնագնաց հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության զենիթա-հրթիռային 21 համալիրներ Оса, Стрела-10 և Тор-М2КМ, հակաօդային պաշտպանության 6 ռադարներ, 2 Эльбрус օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ, 2 С-300 զենիթա-հրթիռայաին համալիներ, 185 բեռնատար և այլ տրանսպորտային միջոցներ:
Կորուստների մասին տեղեկատվությունը չեմ մեկնաբանի, փոխարենն ուշադրություն եմ հրավիրում հետևյալ հանգամանքների վրա:
Արձանագրում առաջին՝ Bayraktar ТВ2 ֊ը հիմնականում ապահովել է թիրախային նշանավորման տվյալների փոխանցում հրետանային միջոցներին, այդ թվում՝ իսրայելական Spike-LR հրթիռային համակարգերի, որոնց կրակային հեռավորությունը կազմել է 32 կիլոմետր: Հատկանշական է, որ թշնամին բացահայտ խոստովանում է, որ կիրառված մարտավարությունը հաշվի է առել 2016 թվականի ռազմական գործողությունների փորձը: Սրա մասին կանդրադառնամ առանձին գրառումով:
Արձանագրում երկրորդ՝ Bayraktar ТВ2 անհասանելի է հրետանային միջոցների և զենիթա-հրթիռայաին համակարգերի համար իր թռիչքի առավելագույն բարձրության վրա, բայց լրիվ մարտական ծանրաբեռնվածության պայմաններում դառնում է հեշտ խոցելի թիրախ նաև միջին տրամաչափի հրետանային միջոցների համար: Bayraktar ТВ2-ի երկու մարտական կորուստները նշվում են որպես հաստատում։ Ըստ այդմ, ձևակերպվել է առաջնահերթ մարտական խնդիր՝ չեզոքացնել հայկական հակաօդային պաշտպանության համակարգը: Ու այստեղ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում գնահատականը՝ սխալ կազմակերպված, թույլ քողարկված, հնացած տեխնիկական բնութագրիչներով, չէշելոնացված հակաօդային պաշտպանության համակարգ, և մի շարք այլ թերություններ, որոնց մասին առիթ ունեցել ենք բարձրաձայնելու դեռ պատերազմի օրերին:
Արձանագրում երրորդ, ադրբեջանական բանակի մարտական ոգին բարձրացնելու համար առաջնահերթ խնդիր է ապահովել հայկական զինված ուժերի մարտունակության անկում հոգեբանական բաղադրիչի մասով, ինչ էլ հանդիսանում է Բայրաքթարների և այլ անօդաչու միջոցների գլխավոր խնդիրը:
Հիմա ինձ մի հարց է հետաքրքրում՝ կա արդյո՞ք որևէ պատասխանատու, ով կվիճարկի վերոնշյալ արձանագրումները։ Եթե չկա, ովքե՞ր են պատասխանատու այս սխալների համար և ի՞նչ դատավարական կարգավիճակ ունեն հիմա»:

«Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում». Արման Մելիքյան
7100:00
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
96Երեկ, 23:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
79Երեկ, 22:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
92Երեկ, 22:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
87Երեկ, 21:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
183Երեկ, 20:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
146Երեկ, 18:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
120Երեկ, 17:36