Հարյուրավոր զինվորներ կեսգիշերին հրատապ տարհանվել են Արցախից. «Երևան թուդեյ»
![]() 594 Չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ., 21:18 «Երևան թուդեյ»-ը գրում է, որ երեկ երեկոյան Արցախի զորամասերում միանգամից խուճապային իրարանցում է սկսվել. հրամկազմը դիրքապահ ժամկետային զինծառայողներին տագնապ է տվել՝ արագ հավաքվել ու իջնել զորամաս․ հայտնել են, որ վաղաժամ զորացրում են: Գիշերն ավտոբուսները արագ կազմակերպված մոտեցել են զորամասերին, որպեսզի հնարավորին շուտ ու աննկատ զորքին տեղափոխեն Հայաստան: Կեսգիշերն անց տասնյակից ավելի ավտոբուսներ միաժամանակ ճամփա են ընկել, ու, ինչպես զինվորներից մեկն է աղբյուրի հետ զրույցում իրավիճակը նկարագրել, այս գիշեր նոյեմբերի 10-ի լուսաբացի տեսարանն է կրկնվել իրականում։ Բերձորի ճանապարհը, ասում է, վերածվել էր Դեր Զորի գաղթի ծանր ու դաժան ճանապարհին: Գիշերը զորքը բերվել է Երևան, «Բանվորի արձանի» մոտ իջեցրել են, խուճապային վիճակից ելնելով՝ ոչ բոլորի ծնողներին են հասցրել տեղեկացնել, որ «Բանվորի արձանի» նախկին տեղում դիմավորեն վաղաժամ զորացրված զավակներին: Զինվորների մեծ մասը, ասում են, լուռ, անհաղորդ ու անտրամադիր տեղավորվել են մայթեզրերին ու լուսաբացը դիմավորել Երևանում: Աղբյուրը կապ է հաստատել Կոտայքից, Արարատից վաղաժամ զորացրված զինվորների և նրանց հարազատների հետ, ովքեր հաստատել են տեղեկությունը: Փաստորեն, Ալիևն իրավիճակի տերն է... Այս գիշեր Արցախը լիովին դատարկվեց մեր զորքից: Զինծառայողներն իրենց ականջին հասածն էին փոխանցում՝ հաստատակամորեն պնդելով, որ հայկական իշխանությունը հերթական ու ծանր զիջումն արեց հենց այս գիշեր՝ մերկացրեց ու թուլացրեց Արցախը: «Ադրբեջանը օգոստոսի 1-ին ժամանակ էր տվել, բայց հայկական բանակը մնաց իր դիրքերում, թշնամին օգոստոսի 2-ին հասկացավ, որ իրավիճակը պետք է սրել։ Տղերքից պատմում էին վերջին օրերին տարբեր ուղղություններով դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի, առանց կրակոցների ելումուտ անելու սադրանքների մասին: Պարզվում է՝ օգոստոսի 2-ին «դեդլայնի» հրահանգը հայկական իշխանությունն ընդունեց ի գիտություն, ու մեզ վախեցնում էին՝ խուճապ տարածելով, թե զորքին տարհանում ենք, որ նորից սեպտեմբերի 27 չսկսվի: Սա է իրականությունը։ Արցախը դատարկեցին, որ տան թուրքին»,- ասել է զրուցակիցը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Աթաթուրքի նկարով դպրոցական պայուսակ՝ «Ուրարտու» հանրախանութում
7910:36«Քիչ առաջ Աղվան Հովսեփյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել դատարան». պաշտպան
2510:30ՄԻՊ-ի գրասենյակից այցելել են ադրբեջանական զինված ուժերի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին
4310:18Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
5708:30«1918-ի նոյեմբերին Անդրանիկն սկսեց իր ռազմերթը Շուշի». Արշալույս Զուրաբյան
7202:12«7 ժամ, ուղիղ էսքան տևեց Զվարթնոցի մաքսատնից փոքրիկ բեռ ստանալը». Արտակ Համբարձումյան
9500:18Աշխատանքային պայմանագրի կնքման կարգն ու բովանդակությունը․ իրազեկում. ՄԻՊ (տեսանյութ)
93Երեկ, 23:12«Անձեռնմխելի են մնացել Ուկրաինայի տարածքով Ռուսաստանից Եվրոպա գնացող գազամուղներն ու նավթամուղները». Սաքունց
90Երեկ, 21:42