«Ադրբեջանական սանձարձակությունների պատճառը Հայաստանի գործող իշխանությունների անգործությունն է». 5165 շարժում
![]() 326 Ուրբաթ, 05 օգոստոսի, 2022 թ., 01:12 Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հերթական անգամ ականատեսն ենք լինում Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների նկատմամբ խոշորամասշտաբ ռազմական գործողությունների, որոնց խնդիրը Արցախը, Սյունիքը և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարբեր շրջաններ հայաթափելն է, ռազմավարական բարձունքներ ու հանգույցներ զբաղեցնելը, Հայաստանից նորանոր զիջումներ կորզելը՝ վերջնարդյունքում նպատակ ունենալով առնվազն ամբողջությամբ տիրել Արցախին ու Սյունիքին և իրագործել թուրանական նախագիծը։ Այս փուլում թշնամին պահանջում է հանձնել Լաչինի միջանցքը և ցրել Արցախի պաշտպանության բանակը, պահանջներ, որոնք թեև չեն բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից, այդուհանդերձ ցույց են տալիս, որ ադրբեջանական այս սանձարձակությունների պատճառը Հայաստանի գործող իշխանությունների հանցավոր անգործությունն է ու անգամ հայրենիքի տարբեր մասերը հանձնելու գնով «խաղաղության» խոստացված օրակարգն իրագործելու կործանարար ուղեգիծը։ Ասվածի հիմքերն ավելի քան ակնառու են. 1. Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է ինտենսիվ զինվել, ընդլայնել ու զարգացնել ռազմական ենթակառուցվածքը, զորամասեր ու ռազմական օդանավակայաններ հիմնել Արցախից գրավված տարածքներում, պատրաստվել նոր ներխուժումների, մինչդեռ Հայաստանի կապիտուլյացիոն վարչակարգը գնալով ապամոնտաժում է ռազմական ենթակառուցվածքը, չի կատարում խոստացած ռազմական բարեփոխումները, քայլեր չի անում Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ և ժողովրդին հավաստիացնում է, որ ի հեճուկս Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի, դիվանագիտական ճանապարհով խաղաղություն է բերելու։ 2. Ադրբեջանի սանձազերծած վերջին օրերի ագրեսիայի պայմաններում էլ պաշտոնական Երևանը ձեռքերը ծալած նստած է. վարչապետը գտնվում է «արձակուրդի» մեջ, արտգործնախարարությունը հերթական անատամ հայտարարությունն է անում, իշխանամերձ տարբեր լրատվամիջոցներ ու անհատներ սլաքներն ուղղում են ռուսական խաղաղապահ զորքերի ուղղությամբ։ Նույնիսկ, երբ Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվում, Երևանում անհանգստության նշաններ չեն նկատվում։ |

«45 տրոլեյբուսները շուտով կլինեն Հայաստանում». Տիգրան Ավինյան
11813:30
Շենգավիթի թաղապետարանում հայհոյել ու ծեծել են աշխատակցին, ով պահանջել է իր աշխատավարձը (տեսանյութ)
9613:00
«Եթե նախընտրական գովազդ էր, լավ կանեին ամառային զորակոչն էլ կրճատեին»․ ակցիայի մասնակից
14312:12
Նույն տարում ծնվածները տարբեր ժամկետներով են ծառայում․ բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)
15011:18
«ԱՄՆ-ն կարող է հազարավոր զինծառայողներ տեղափոխել Մերձավոր Արևելք»․ #Reuters
22711:12
1.2 տարեկան երեխային բռնության ենթարկած խորթ մայրը կալանավորվել է
11910:54
«Միջերկրածովյան ցիկլոնը գիշերը կներթափանցի Հայաստան»․ Գագիկ Սուրենյան
16710:00
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
12609:54
