Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները

Լոս Անջելեսում կայացել է հեռուստատեսային «Էմմի» մրցանակաբաշխության 78-րդ հանդիսավոր արարողությունը։ Մրցանակաբաշխության գլխավոր հաղթող է դարձել «Այրիների ծովախորշը» սարսափ-կատակերգական ժանրի սերիալը։ Apple TV-ի նախագիծը հաղթել է 14 անվանակարգերում, այդ թվում՝ որպես լավագույն կատակերգական սերիալ՝ սահմանելով մեկ եթերաշրջանի ընթացքում կատակերգական սերիալի ստացած արձանիկների թվի նոր ռեկորդ։ Մեթյու Ռիսը մրցանակ է ստացել՝ որպես կատակերգական սերիալի լավագույն գլխավոր դերասան, Սթիվեն Ռութը՝ որպես լավագույն երկրորդ պլանի դերասան, իսկ Քեյթ Օ’Ֆլինը՝ որպես լավագույն երկրորդ պլանի դերասանուհի։
Միևնույն ժամանակ, Ռիսը «Էմմի» մրցանակ է ստացել նաև որպես մինի-սերիալի լավագույն դերասան՝ «Իմ ներսի հրեշը» թրիլերում ունեցած դերակատարման համար։ Նա պատմության մեջ դարձել է առաջին դերասանը, որը մեկ երեկոյի ընթացքում հաղթել է դերասանական երկու անվանակարգերում։
Կատակերգական սերիալի լավագույն գլխավոր դերասանուհի է ճանաչվել «Խորամանկություններ» սերիալից Ջին Սմարթը։ Սա նրա ութերորդ արձանիկն է, ինչպես նաև Էլիսոն Ջեննիի համար, որը մրցանակ է ստացել որպես դրամատիկ սերիալի լավագույն երկրորդ պլանի դերասանուհի՝ «Դիվանագետը» սերիալում ունեցած դերի համար։
«Էմմի» մրցանակ լավագույն դրամատիկ սերիալի համար, ինչպես և նախորդ տարի, ստացել է «Հիվանդանոց Փիթ» սերիալը։ Սերիալի գլխավոր դերակատար Նոա Ուայլին հաղթել է «դրամատիկ սերիալի լավագույն գլխավոր դերասան» անվանակարգում։
Դրամատիկ սերիալի լավագույն գլխավոր դերասանուհի է ճանաչվել Ռեյ Սիհորնը՝ «Բազմաթիվներից մեկը» սերիալում ունեցած դերի համար։ Թոմ Փելֆրին մրցանակ է ստացել որպես դրամատիկ սերիալի լավագույն երկրորդ պլանի դերասան՝ «Առաջադրանքը» սերիալում ունեցած դերակատարման համար։
«Վերադարձ դեպի ապագա» ֆիլմի աստղ Մայքլ Ջեյ Ֆոքսը հատուկ մրցանակի՝ Բոբ Հոուփի անվան մարդասիրական մրցանակի է արժանացել՝ Պարկինսոնի հիվանդությամբ ապրող մարդկանց աջակցելու գործում ունեցած ավանդի համար։

Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել է գրեթե չորս հազար տարվա վաղեմության բրոնզե զարդ (լուսանկար)
173Երեկ, 23:43
Յուրի Պետրոսյանի 85-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը (լուսանկար)
53915.11.2026, 23:54
«Հնագույն Հայաստան»․ Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը
54215.11.2026, 20:54
«17-րդ դարի վերջին ի հայտ եկավ սրի (թրի) առաջին նշանակալի ձևափոխված տարբերակը»․ Սուքիաս Թորոսյան
67514.11.2026, 16:12
«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
73613.11.2026, 21:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
56813.11.2026, 13:54
ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
158412.11.2026, 00:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
69411.11.2026, 21:12