«ՔՊ-ն և Առուշ Առուշանյանը կապիկությո՞ւն էին անում ժողովրդի հանդեպ»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին

««Առուշ Առուշանյանի ընտրության հետ կապված դուք ասել էիք․ գիտեք ոնց է Առուշ Առուշանյանը ընտրվել, հայրը գնացել է տնետուն, ասել է՝ սա ընտրությունների հետ կապ չունի, սա Նիկոլ Փաշինյանի հետ կապ չունի, ընտրեք Առուշին, որպեսզի նա բանտից ազատվի»։ Առուշ Առուշանյանն էլ իր շուրջ տեղի ունեցող զարգացումները բնութագրել էր կապիկություն։ Հիմա սա միաձուլելով չի ստացվո՞ւմ, որ ՔՊ-ն և Առուշ Առուշանյանը կապիկություն էին անում ժողովրդի հանդեպ»,- ասուլիսի ժամանակ լրագրողը դիմեց ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանին։
«Դուք պարբերաբար մեզ մեղադրում եք նրանում, որ հասարակությունը բաժանել ենք սև ու սպիտակների, այս մեկի, այն մեկի։ Հիմա մենք հակառակ քայլն ենք անում, անում ենք համերաշխության ուղղված քայլ։ Մենք ընտրություններին մասնակցելու ենք «Համերաշխություն» անունը կրող դաշինքով։ Մենք ուզում ենք, որ մեր հասարակության մեջ լինի համերաշխություն»,- պատասխանեց Ալեքսանյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ գործարք է տեղի ունեցել, որպեսզի Առուշանյանն իր պաշտոնը պահի, ազատվի քրգործերից, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց․ «Ձեր ասածը կատարյալ աբսուրդի ժանրից է»։

«Դուք փորձել եք ՀՀ ժողովրդին դարձնել սուպերմարկետի դախլում դրած ապրանք»․ Վահագն Ալեքսանյան
615:06
«Մեկ էլ Թուրքիան ու Ադրբեջանն են Դաշնակցության դեմ նման ոճով պայքարում»․ Սաթիկ Սեյրանյան
1315:00
«Գերու կարգավիճակ ունի մի ամբողջ խմբակցություն՝ այդ անձի ձեռքին»․ Վահագն Ալեքսանյան
2514:48
«ՔՊ-ն և Առուշ Առուշանյանը կապիկությո՞ւն էին անում ժողովրդի հանդեպ»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
5014:36
«Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ բանակցություններում»․ Լավրով
7714:13
«Իր խոսույթով չի տարբերվում թուրքերից»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
6113:48
«Դուք այս ամբիոնից ունեցաք ֆաշիստական ելույթ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5713:36
«Դուք ձեր էությամբ ՀՀՇ-ական եք եղել ու դրանից սերված՝ ՔՊ-ական»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5813:24