«Հենց այսօրվա ջուր պղտորողներն էին տարիներով ժողովրդին համոզում, որ «երկիրը երկիր չի»»․ Հենրիխ Դանիելյան
![]() 316 Շաբաթ, 13 օգոստոսի, 2022 թ., 22:00 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետականը երբեք «սաղժողովուրդնամեղավոր» թեզի կրողը չի եղել և չի: Սա հասկանալու համար ընդամենը պետք է հետադարձ նայել մեր գործունեության ժամանակագրությանը: Հանրապետականը 2018-ի իշխանազավթումից հետո եղել է այն ուժը, որ տոտալ քաղաքական հետապնդումների ու քարոզչական բիրտ հարձակումների վրա աչք փակելով մասնակցել է ԱԺ ընտրություններին՝ ժողովրդի հետ խոսելու, ժողովրդին բացատրելու և այս արհավիրքից ետ պահելու համար: Եթե մենք լինեինք «սաղժողովուրդնամեղավոր» թեզի կրողը, շատ հեշտ կհամակերպվեինք այդ թեզից բխող տրամաբանական հետևանքի հետ և արդեն 5 տարի ակտիվ պայքարի մեջ լինելու փոխարեն հանգիստ կգնայինք մեր գործերով, կամ, ինչպես շատ «նախկիններ», անհոգ կապրեինք դավաճանների հետ ուս-ուսի տված: Եթե մենք լինեինք այդ թեզի կրողը, այսօր ամենաշատ քաղաքական հետապնդումների ու պետական տեռորի ենթարկվողները չէին լինի հենց մեր կուսակից ընկերները: Այսպիսի «եթե»-ներ տասնյակներով կարելի է բերել, բայց վստահաբար հիմա դրա ժամանակը չէ, ուղղակի, երբ տարատեսակ կիսակայացած և ընդհանրապես չկայացած շրջանակներ փորձում են տարատեսակ թեզերով քար նետել Հանրապետականի վրա, երբեմն բացառապես վերոգրյալներին ուղղված պատասխանները նման շփոթմունքի առիթ են հանդիսանում ազնիվ մարդկանց համար և շատ լավ առիթ՝ ջուր պղտորողների: Ազնիվ մարդկանց շփոթմունքից զերծ պահելու համար անվերջ կարելի է փաստերով հակադարձել և բացատրել իրականությունը, բայց, ցավոք սրտի, դրանից ևս օգտվում են ջուր պղտորողները: Աղբյուրը` Հենրիխ Դանիելյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
